Saturday, February 18, 2012

Գյուլը հաստատել է հետախույզների անձեռնմխելիության օրենքը

Tert.am. 18-2-2012- Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հաստատել է հետախուզական ծառայությունների կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Նշենք, որ երեկ Թուրքիայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել էր օրինագիծ Պետական հետախուզական ծառայության և Ազգային հետախուզական ծառայության կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին: Օրինագիծն ուղարկվել էր նախագահին ուսումնասիրելու համար և մի քանի ժան անց արդեն Գյուլը հաստատել էր այն, հաղորդում է «Սաբահ»-ը: Նշենք, որ օրինագծի վերջնական ընդունման դեպքում հետախուզական ծառայության աշխատակիցները կստանան անձեռնմխելիություն և իրավական պատասխանատվության կենթարկվեն միայն վարչապետի թույլտվությամբ, այն դեպքում, երբ իրավական գործընթացը կվերաբերի վարչապետի կողմից թույլատրված գործողության: Հաստատվելու դեպքում օրենքը կունենա նաև հետադարձ ուժ: Օրինագծի վերջնական քննարկումը փետրվարի 21-ին է նշանակված:

No comments: