News.am. 2-5-2012- Ստամբուլի Թաքսիմի հրապարակում մայիսի 1-ի միջոցառումներին մասնակցել է նաեւ «Հակակապիտալիստ մահմեդական երիտասարդներ» կոչվող խումբը, որի անդամներն իրենց երթն սկսել են մահացած աշխատավորներ համար Ֆաթիհ մզկիթում արված նամազից հետո։ Firat գործակալության փոխանցմամբ՝ «Հակակապիտալիստ մահմեդական երիտասարդները» երթի ընթացքում պարզել են մեծ պաստառ, որի վրա թուրքերենով, արաբերենով, քրդերենով եւ հայերենով գրված է եղել. «Ազատություն ստրուկներին» կարգախոսը։ «Հակակապիտալիստ մահմեդական երիտասարդները» նշել են, որ բողոքում են հայերի եւ ալեւիների կոտորածների դեմ, պահանջում դադարեցնել կառուցել ատոմակայաններ եւ հիդրոէլեկտրակայաններ եւ ապահովել քրդական հարցի կարգավորման համար ժողովրդավարական լուծում։ Wednesday, May 2, 2012
Հակակապիտալիստ մահմեդական թուրքերը բողոքել են հայկական կոտորածների դեմ
News.am. 2-5-2012- Ստամբուլի Թաքսիմի հրապարակում մայիսի 1-ի միջոցառումներին մասնակցել է նաեւ «Հակակապիտալիստ մահմեդական երիտասարդներ» կոչվող խումբը, որի անդամներն իրենց երթն սկսել են մահացած աշխատավորներ համար Ֆաթիհ մզկիթում արված նամազից հետո։ Firat գործակալության փոխանցմամբ՝ «Հակակապիտալիստ մահմեդական երիտասարդները» երթի ընթացքում պարզել են մեծ պաստառ, որի վրա թուրքերենով, արաբերենով, քրդերենով եւ հայերենով գրված է եղել. «Ազատություն ստրուկներին» կարգախոսը։ «Հակակապիտալիստ մահմեդական երիտասարդները» նշել են, որ բողոքում են հայերի եւ ալեւիների կոտորածների դեմ, պահանջում դադարեցնել կառուցել ատոմակայաններ եւ հիդրոէլեկտրակայաններ եւ ապահովել քրդական հարցի կարգավորման համար ժողովրդավարական լուծում։
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment