Ալի Բահերին մեկնել է Ռուսաստան` փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ քննարկելու առաջիկա «5+1» ձևաչափով հանդիպման մանրամասները: Ինչպես տեղեկացնում է իրանական «Մեհր» գործակալությունը, Իրանի ատոմային ծրագրերի շուրջ իրանցի պաշտոնյան երեկ հանդիպումներ է ունեցել նաև Չինաստանի պաշտոնական շրջանակների հետ: Իրանի միջուկային ծրագրերի շուրջ բանակցությունների հերթական հանդիպումը Իրանի և «5+1» երկրների` Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի հերթական քննարկումները տեղի էին ունեցել ապրիլի 14-ին Ստամբուլում: Կողմերը բանակցությունները կառուցողական էին որակել: Բանակցությունների հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել Բաղդադում` մայիսի 23-ին:
Thursday, May 3, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment