Tert.am. 3-5-2012- Ամբողջ աշխարհն այսօր տոնում է մամուլի ազատության միջազգային օրը, որը նշվում է 1994թ.–ից ի վեր։ Մամուլի ազատության օրը հայտարարվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի կողմից հատուկ բանաձևով՝ 1993-ի դեկտեմբերի 20-ին: Իսկ մայիսի 3-ն ընտրվել է այն պատճառով, որ հենց այս օրը աֆրիկյան Նամիբիայի մայրաքաղաք Վինդուխում աֆրիկյան երկրների ազատ մամուլի ներկայացուցիչներն ընդունել են Վինդուխյան հռչակագիրը, որով կոչ էր արվում կառավարություններին ապահովել մամուլի ազատությունն ու նրա ժողովրդավարական բնույթը: Հռչակագրում ընդգծվում էր, որ «ազատ և անկախ մամուլը յուրաքանչյուր ժողովրդավար հասարակության կարևորագույն մասն է համարվում»: «Այն, թե ինչպես է այսօր լուսաբանվում ընտրարշավը, հույս է ներշնչում, որ հետագայում ևս կարող ենք ունենալ քաղաքական զարգացումների հավասարակշռված լուսաբանում, ինչպես նաև այն, որ հասարակությանը հուզող խնդիրները ևս լավագույնս կարտացոլվեն լրատվամիջոցներում»,– մասնագիտական տոնի կապակցությամբ Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) նախագահ Բորիս Նավասարդյանը։ Նրա խոսքով՝ ներկա իրավիճակը ընդամենը միտում է, որ կարող է հիմք դառնալ նրա, որ խոսքի ազատության զարգացումը մեզանում իր շարունակությունը գտնի նաև հետագա ամիսներին, ինչպես նաև նախագահական ընտրությունների ընտրարշավում։ Մեր հարցին, թե որ հատկանիշով են այս ընտրարշավում հատկապես աչքի ընկել լրատվամիջոցները, ինչը բացակայում էր օրինակ նախորդ ընտրարշավում, Բորիս Նավասարդյանը նշեց, որ հիմնական հատկանիշը՝ հատկապես հեռարձակող լրատվամիջոցների դեպքում չեզոքությունն է, իսկ տպագիր մամուլի դեպքում, որն ավելի սահմանափակ ռեսուրսներ և լսարան ունի, ավանդաբար, ինչպես ամբողջ աշխարհում, մեզ մոտ ևս, քաղաքական դիրքորոշումներն ավելի հստակ են երևում։ «Չեզոքությունը հիմնական հատկանիշն է, որը դրական է։ Իսկ երկրորդը թերևս այն է, որ լրագրողները փորձում են հնարավորինս լավ ներկայացնել քաղաքական ուժերին, որպեսզի կայանա հնարավորինս գիտակցված ընտրություն»,– նշեց ԵՄԱ նախագահը։ Նրա խոսքով, սակայն, ի տարբերություն լրագրողների, լրատվամիջոցների այս մոտեցման, քաղաքական գործիչները ցանկալի չափով բաց չեն, չեն արձագանքում բանավեճերի, իրենց տեսակետներն ավելի լավ ներկայացնելու այլ առաջարկներին։ «Ցավոք, այն հարթակը, որը տրամադրում են հեռուստատեսությունն ու ռադիոն, քաղաքական ուժերն այնքան էլ լավ չեն օգտագործում»,– եզրափակեց Նավասարդյանը։ Thursday, May 3, 2012
Ներկա զարգացումները հույս են ներշնչում, որ կունենանք հավասարակշռված լուսաբանում. Այսօր մամուլի ազատության օրն է
Tert.am. 3-5-2012- Ամբողջ աշխարհն այսօր տոնում է մամուլի ազատության միջազգային օրը, որը նշվում է 1994թ.–ից ի վեր։ Մամուլի ազատության օրը հայտարարվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի կողմից հատուկ բանաձևով՝ 1993-ի դեկտեմբերի 20-ին: Իսկ մայիսի 3-ն ընտրվել է այն պատճառով, որ հենց այս օրը աֆրիկյան Նամիբիայի մայրաքաղաք Վինդուխում աֆրիկյան երկրների ազատ մամուլի ներկայացուցիչներն ընդունել են Վինդուխյան հռչակագիրը, որով կոչ էր արվում կառավարություններին ապահովել մամուլի ազատությունն ու նրա ժողովրդավարական բնույթը: Հռչակագրում ընդգծվում էր, որ «ազատ և անկախ մամուլը յուրաքանչյուր ժողովրդավար հասարակության կարևորագույն մասն է համարվում»: «Այն, թե ինչպես է այսօր լուսաբանվում ընտրարշավը, հույս է ներշնչում, որ հետագայում ևս կարող ենք ունենալ քաղաքական զարգացումների հավասարակշռված լուսաբանում, ինչպես նաև այն, որ հասարակությանը հուզող խնդիրները ևս լավագույնս կարտացոլվեն լրատվամիջոցներում»,– մասնագիտական տոնի կապակցությամբ Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) նախագահ Բորիս Նավասարդյանը։ Նրա խոսքով՝ ներկա իրավիճակը ընդամենը միտում է, որ կարող է հիմք դառնալ նրա, որ խոսքի ազատության զարգացումը մեզանում իր շարունակությունը գտնի նաև հետագա ամիսներին, ինչպես նաև նախագահական ընտրությունների ընտրարշավում։ Մեր հարցին, թե որ հատկանիշով են այս ընտրարշավում հատկապես աչքի ընկել լրատվամիջոցները, ինչը բացակայում էր օրինակ նախորդ ընտրարշավում, Բորիս Նավասարդյանը նշեց, որ հիմնական հատկանիշը՝ հատկապես հեռարձակող լրատվամիջոցների դեպքում չեզոքությունն է, իսկ տպագիր մամուլի դեպքում, որն ավելի սահմանափակ ռեսուրսներ և լսարան ունի, ավանդաբար, ինչպես ամբողջ աշխարհում, մեզ մոտ ևս, քաղաքական դիրքորոշումներն ավելի հստակ են երևում։ «Չեզոքությունը հիմնական հատկանիշն է, որը դրական է։ Իսկ երկրորդը թերևս այն է, որ լրագրողները փորձում են հնարավորինս լավ ներկայացնել քաղաքական ուժերին, որպեսզի կայանա հնարավորինս գիտակցված ընտրություն»,– նշեց ԵՄԱ նախագահը։ Նրա խոսքով, սակայն, ի տարբերություն լրագրողների, լրատվամիջոցների այս մոտեցման, քաղաքական գործիչները ցանկալի չափով բաց չեն, չեն արձագանքում բանավեճերի, իրենց տեսակետներն ավելի լավ ներկայացնելու այլ առաջարկներին։ «Ցավոք, այն հարթակը, որը տրամադրում են հեռուստատեսությունն ու ռադիոն, քաղաքական ուժերն այնքան էլ լավ չեն օգտագործում»,– եզրափակեց Նավասարդյանը։
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment