Wednesday, June 6, 2012

Հայ-ճապոնական հարաբերությունները վերելք են ապրել

News.am. 6-6-2012- Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Տոկիոյում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 6-ին հանդիպում է ունեցել Ճապոնիայի փոխվարչապետ Կացույա Օկադայի հետ: ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ զրուցակիցները բարձր են գնահատել երկու երկրների միջեւ հաստատված դինամիկ համագործակցությունը՝ համոզմունք հայտնելով, որ ՀՀ Նախագահի այցելությունը Ճապոնիա նոր լիցք կհաղորդի երկկողմ փոխգործակցությանը: Փոխվարչապետ Օկադան եւ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշել են, որ 2009 թ. իրենց առաջին հանդիպումից ի վեր հայ-ճապոնական հարաբերությունները վերելք են ապրել, իսկ այդ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում: Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի զարգացմանը տարիներ ի վեր Ճապոնիայի ցուցաբերած շարունակական աջակցության համար: Հանդիպման օրակարգում էին նաեւ երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավոր ուղիները:

No comments: