
«Լրագիր» 20-6-230012- Հայ-բրիտանական միջկուսակցական պատգամավորական խմբի հիմնադիր և գործադիր քարտուղար Օդեթ Բազիլը գրում է Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանի՝ Մեծ Բրիտանիա կատարած այցի մասին, հայտնելով, որ Ադրբեջանի կառավարությունը բողոք է ներկայացրել բրիտանական կառավարությանը, Ղուլյանին Բրիտանիայի Լորդերի պալատում ելույթ ունենալու հնարավորթյուն տալու համար, Խմբի կազմավորման 20-ամյակի կապակցությամբ:
Լորդ Լեայի հարցերը, ով բրիտանա-թուրքական պատգամավորական խմբի անդամ է, հնարավորություն ընձեռեցին Ղարաբաղի խորհրդարանի խոսնակին եւ Հայաստանի դեսպան Կարինե Ղազինյանին Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ իրենց տեսկետները հայտնել եւ փաստերը ներկայացնել: Կասկածելի եւ անտրամաբանական է ադրբեջանական թերթի այն պնդումը, որ Մեծ Բրիտանիան մերժել է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը այն դեպքում, երբ 2009-ին Լորդերի Պալատի խոսնակ Բարոնուհի Սիմոնսը փորձում էր ստեղծել Բրիտանա-Ղարաբաղյան պատգամավորական խումբ՝ իր քայլերով հաստատելով Ղարաբաղի գոյությունը եւ անկախությունը: Արդար եւ խրախուսելի կլիներ, եթե Մեծ Բրիտանիայի կառավարությունը, որը վերջերս հայտարարեց եւ ընդունեց Ֆոլկլենդյան կղզիների բրիտանացի բնակչության՝ ինքնորոշման համար քվեարկելու իրավունքը, միեւնույն իրավունքը նաեւ տար Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, գրում է Օդեթ Բազիլը:
No comments:
Post a Comment