Saturday, June 16, 2012

Ֆրանսիայում շուտով քննարկվելու է Հայոց ցեղասպանության մասին նոր օրինագիծը. Ֆրանսիացի սենատորը հանդիպել է Հայաստանի դեսպանին

News.am. 15-6-2012- Ֆրանսիացի սենատոր-Կլամարի քաղաքապետ, Սոցիալիստական կուսակցության անդամ Ֆիլիպ Կալտենբախը հունիսի 13-ին Սենատում ընդունել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանին: Այդ մասին սենատորը հաղորդել է իր կայքում: Ֆիլիպ Կալտենբախը կրկնել է իր հավատարմությունը` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ժխտումից զերծ պահելու գործին: «Այդ ցանկությունը, որ կիսում է նաեւ հանրապետության նոր նախագահը, շուտով արտացոլվելու է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագծի ներկայացմամբ»,- հավաստել է սենատորը: Խոսելով միջխորհրդարանական կապերի մասին` Կալտենբախն ասել է. «Իմ գործընկերների հետ, որ բարեկամության խմբի անդամներ են, հաճույքով կընդունեմ նոյեմբերին Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորներին»:

No comments: