Tert.am. 22-8-2012- Վեցնյակի (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա) և Իրանի միջուկային բանակցությունները կվերսկսվեն օգոստոսի 24-ին Վիեննայում, հայտնում է Reuters-ը` հղում կատարելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պաշտոնական հայտարարությանը: Ավելի վաղ Իրանի Ազգային անվտանգության Գերագույն խորհրդի ղեկավար Սաիդ Ջալիլիի հետ բանակցություններ էր սկսել Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը: Միայն այդ բանակցությունների ավարտին էր իրանցի պաշտոնյան համաձայնել նոր հանդիպմանը: Սա կլինի այս տարվա մեջ Իրանի միջուկային խնդրի շուրջ 4-րդ հանդիպումը: Նախորդ` Մոսկվայի, Ստամբուլի և Բաղդադի բանակցությունները ավարտվել էին առանց բեկումնային որոշումների: Wednesday, August 22, 2012
Իրանն ու Վեցնյակը բանակցությունները կվերսկսեն օգոստոսի 24-ին
Tert.am. 22-8-2012- Վեցնյակի (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա) և Իրանի միջուկային բանակցությունները կվերսկսվեն օգոստոսի 24-ին Վիեննայում, հայտնում է Reuters-ը` հղում կատարելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պաշտոնական հայտարարությանը: Ավելի վաղ Իրանի Ազգային անվտանգության Գերագույն խորհրդի ղեկավար Սաիդ Ջալիլիի հետ բանակցություններ էր սկսել Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը: Միայն այդ բանակցությունների ավարտին էր իրանցի պաշտոնյան համաձայնել նոր հանդիպմանը: Սա կլինի այս տարվա մեջ Իրանի միջուկային խնդրի շուրջ 4-րդ հանդիպումը: Նախորդ` Մոսկվայի, Ստամբուլի և Բաղդադի բանակցությունները ավարտվել էին առանց բեկումնային որոշումների:
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment