Tuesday, September 11, 2012

Հայերը սկսել են ավելի շատ ալկոհոլ օգտագործել. Ավագ Հարությունյան

News.am. 11-9-2012- 2012 թ. առաջին կիսամյակում հայաստանցիները նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ 3.2 անգամ ավելի շատ օղի են օգտագործել, 40 %-ով պակաս գինի, կոնյակի սպառումը մնացել է նույն մակարդակին: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: Նրա խոսքով՝ օղու սպառման նման աճ երբեք չենք ունեցել, դա մի կողմից վկայում է, որ օղու որակը բարձրացել է, մյուս կողմից՝ կյանքի մակարդակն ընկել է՝ մարդիկ ձգտում են դեպի էժան խմիչքներ: Ա. Հարությունյանի տեղեկացմամբ՝ 2012 թ. առաջին կիսամյակում Հայաստանն արտադրել է 5.3 մլն լիտր կոնյակ՝ 54%-ով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահտվածում: Կոնյակի արտադրության մակարդակը 20%-ով գերազանցում է նախաճգնաժամային 2008 թ. մակարդակը: Նույն ժամանակահտվածում արտադրվել է 2.2 մլն լիտր գինի՝ մոտ 20%-ով ավելի, քան նախաճգնաժամաին 2008 թ., սակայն 33%-ով պակաս, քան անցած տարում էր:

No comments: