
Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայի ձեռքի տակ են մնացել հարյուրավոր հայկական պատմամշակութային հուշարձաններ։ Բոլորովին վերջերս շատ կարևորագույն երկու եկեղեցիներ կրկին ավերվեցին։ Իսկ այսօր ահա կան տեղեկություններ, որ Թուրքիայում՝ կառավարության միջոցներով վերականգնվում են հայկական եկեղեցիներ։ Թուրքիայի հայ համայնքը օրերս բարձրաձայնել է հայական հուշարձանների պաշտապանության հարցը։
Ինչ է, թուրքական իշխանությունները հանկարծ բարիացան ու որոշեցին, հենց այնպես, սեփական միջոցներով ձեռնամուխ լինել հայկական եկեղեցիների ու հուշարձանների վերականգնմա՞նը, թե՞... Mardik.am-ի թղթակցի հետ զրույցում թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն անդրադառնալով թեմային նշեց , որ դա ձևական բնույթ է կրում, և որ Թուրքիան պարզապես փորձում է դիմակի տակ թաքնվել։ «Սա ցույց է տալիս, թե թուրքական իշխանությունները հանդուրժող են, որ պետության ներսում իբր ընդունում են քրիստոնեական դավանանքին պատկանող եկեղեցիները, սակայն իրականում Թուրքիան դիմակ է հագել»,- ասաց նա ավելացնելով, որ Թուրքիան մնացել է նույն ոչ տոլեռանտական պետությունը։ «Իրականում Թուրքիան այդ հուշարձաններն իր համար համարում է թշնամական և հետևողականորեն զբաղվում է դրանց ոչնչացմամբ»,- հավելեց բանախոսը։ Ինչ վերաբերում է հայերի բողոքի ալիքին, բանախոսը դեռ երեկ արձագանքելով դրան, մեզ հետ զրույցում նշել էր, որ զարգացումները կընթանան երկու ուղղությամբ. «Կամ թուրքական իշխանությունների կողմից այն կանտեսվի և կպատճառաբանվի, որ դրանք ուղղակի անհատներ են, ովքեր փորձում են քանդել եկեղեցիները, որի հետ իբր պետությունն ընդհանրապես որևէ կապ չունի, կամ՝ դրան որոշակի արձագանք կտրվի, որի շուրջ մեծ աղմուկ կբարձրացվի, որպեսզի ցույց տան միջազգային հանրությանը, թե Թուրքիան վերին աստիճանի հարգում է հայերի ու քրիստոնեական փոքրամասնությունների կամքն ու դրան մեծ կարևորություն է տալիս»։ Եվ իրոք` այդ արձագանքը շատ չուշացավ։ Այնպես որ պետք չէ անգամ մտածել, թե Թուրքիան հարգում է հայկական հուշարձանները, առավելևս բարի կամք է դրսևորում դրանք վերականգնելու կամ պահպանելու ուղղությամբ։ Թուրքական քաղաքական հայացքները միշտ էլ եղել են և կմնան հակաքրիստոնեական ու հակահայկական մինչև այն ժամանակ, երբ նույն այդ Թուրքիան բարի կամք չդրսևորի ճանաչել Հայող ցեղապանությունը։ Նշենք, որ այսօր տեղեկություններ կան այն մասին, թե Անիում վերականգնվում է հայկական եկեղեցիներից 4-ը։
No comments:
Post a Comment