Tuesday, October 16, 2012

Դոլարի փոխարժեքը կրկին իջավ

«1-in.am», 16.10.2012: Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1.65 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 407 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407 դրամ: Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեցին Կենտրոնական բանկից, արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.22-ով և արժի 407.69 դրամ: Առևտրային բանկերը դոլարը վաճառում են 407.75-410.5 դրամով, գնում՝ 403-407 դրամով:

No comments: