Saturday, October 6, 2012

Է. Նալբանդյան. Մեզ հաջողվել է Վրաստանի հետ կառուցել փոխադարձ հարգանքի վրա հիմնված միջպետական հարաբերություններ

Panorama.am. 5-10-2012- «Համոզված ենք, որ Վրաստանում կայացած ազատ և մրցակցային խորհրդարանական ընտրությունները կնպաստեն մեր հարևան երկրում ժողովրդավարական արժեքների հետագա ամրապնդմանը, քաղաքական և տնտեսական բարեփոխումների շարունակմանը՝ ի բարօրություն Վրաստանի եղբայրական ժողովրդի»,- ի պատասխան «Արմնյուզ» հեռուստաըկներության հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները, ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքով, Վրաստանի հետ Հայաստանին կապում են դարերի խորքից եկող ավանդական բարիդրացիականան հարաբերություններ, Վրաստանը տունն է բազմահազար վիրահայերի համար, որոնք մեր բարեկամությունը ամրապնդող կարևոր օղակ են: «Մեզ հաջողվել է Վրաստանի հետ կառուցել փոխադարձ հարգանքի վրա հիմնված փոխշահավետ բարձր մակարդակի միջպետական հարաբերություններ և լիահույս ենք, որ շարունակելու ենք համատեղ ջանքերն ուղղված բարեկամական համագործակցության առավել ամրապնդմանը՝ ի շահ մեր ժողովուրդների և պետությունների»,- ասել է արտգործնախարար է. Նալբանդյանը:

No comments: