Sunday, October 7, 2012

Սուրճից հնարավո՞ր է կուրանալ

News.am. 6-10-2012- Ամերիկյան գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ անգամ
3 բաժակ սուրճը վտանգավոր է մարդու առողջության համար: Նրանց կարծիքով սուրճը նշանակալից չափով ավելացնում է գլաուկոմայի (աչքի հիվանդություն) առաջացումը եւ կարող է հանգեցնել տեսողության կորստի: Ակնաբույժները, ովքեր զբաղվել են այս ուսումնասիրությամբ, սուրճի սիրահարներին առաջարկում են պակասացնել օրվա չափաբաժինը: Եվ շատ հնարավոր է, որ դա կարող է նվազեցնել գլաուկոմայի հնարավարությունը, իսկ գլաուկոմայով հիվանդներին, գոնե կանգնեցնել հետագա զարգացումը: Իսկ որքա՞ն սուրճ կարելի է խմել: Նույն գիտնականների կարծիքով, առավոտյան մեկ բաժակ սուրճը, այնուամենայնիվ, չի վնասի:

No comments: