Monday, November 12, 2012

Իրանը մտադիր է այսուհետ «ավելի դաժանորեն արձագանքել» ամերիկյան անօդաչու սարքերի թռիչքներին

1in.am. 12-11-2012- Իրանը մտադիր է այսուհետ «ավելի դաժանորեն արձագանքել» Խարք կղզու վրա և Պարսից ծոցում Իրանի օբյեկտների մասին տնտեսական տեղեկություն ստանալու նպատակով ամերիկյան անօդաչու թռչող սարքերի հետախուզական թռիչքներին: Այսպիսի նախազգուշացմամբ այսօր հանդես է եկել Իրանի «իսլամական հեղափոխության պահակների» կորպուսի աերոտիեզերական ստորաբաժանման հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն: «Ֆարս» տեղեկատվական գործակալության փոխանցմամբ` նա նշել է, որ նոյեմբերի 1-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերի «լրտեսները» ներխուժել են Իրանի օդային տարածք` Բուշեր նահանգի հարավային մասի վրա և բախվել իրենց պատասխան գործողություններին: «Ամերիկացիների զեկույցների համաձայն` ինքնաթիռների այդ տիպը նախատեսված է հետախուզական տեղեկություններ հավաքելու համար, այլ խոսքերով` լրտեսության»,- նշել է Հաջիզադեն: «Այս ինքնաթիռն ավելի վաղ էլ էր ներխուժել այս տարածք, մենք նախազգուշացրել էինք ԱՄՆ-ին դրա անթույլատրելիության մասին, սակայն այս անգամ մեր նախազգուշացումն ավելի լուրջ էր: Մենք չենք անտեսում մեր ազգային շահերը: Եվ եթե հակառակորդը խախտի մեր արգելքները և նմանատիպ դեպքերը կրկնվեն, մենք ավելի դաժան կլինենք»,- ասել է նա: ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ջորջ Լիթթլը հայտարարել է, որ Իրանի ռազմական ինքնաթիռները փորձել են ոչնչացնել ամերիկայն անօդաչու սարքը, որը հետախուզութուն է արել Պարսից ծոցի վրա՝ միջազգային օդային տարածքում: Լիթթլը հայտնել է, որ թռչող սարքում զենք չի եղել, այն սովորական հետախուզություն է վարել: Իրանը մտադիր է այսուհետ «ավելի դաժանորեն արձագանքել» ամերիկյան անօդաչու սարքերի թռիչքներին 1in.am. 12-11-2012- Իրանը մտադիր է այսուհետ «ավելի դաժանորեն արձագանքել» Խարք կղզու վրա և Պարսից ծոցում Իրանի օբյեկտների մասին տնտեսական տեղեկություն ստանալու նպատակով ամերիկյան անօդաչու թռչող սարքերի հետախուզական թռիչքներին: Այսպիսի նախազգուշացմամբ այսօր հանդես է եկել Իրանի «իսլամական հեղափոխության պահակների» կորպուսի աերոտիեզերական ստորաբաժանման հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն: «Ֆարս» տեղեկատվական գործակալության փոխանցմամբ` նա նշել է, որ նոյեմբերի 1-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերի «լրտեսները» ներխուժել են Իրանի օդային տարածք` Բուշեր նահանգի հարավային մասի վրա և բախվել իրենց պատասխան գործողություններին: «Ամերիկացիների զեկույցների համաձայն` ինքնաթիռների այդ տիպը նախատեսված է հետախուզական տեղեկություններ հավաքելու համար, այլ խոսքերով` լրտեսության»,- նշել է Հաջիզադեն: «Այս ինքնաթիռն ավելի վաղ էլ էր ներխուժել այս տարածք, մենք նախազգուշացրել էինք ԱՄՆ-ին դրա անթույլատրելիության մասին, սակայն այս անգամ մեր նախազգուշացումն ավելի լուրջ էր: Մենք չենք անտեսում մեր ազգային շահերը: Եվ եթե հակառակորդը խախտի մեր արգելքները և նմանատիպ դեպքերը կրկնվեն, մենք ավելի դաժան կլինենք»,- ասել է նա: ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ջորջ Լիթթլը հայտարարել է, որ Իրանի ռազմական ինքնաթիռները փորձել են ոչնչացնել ամերիկայն անօդաչու սարքը, որը հետախուզութուն է արել Պարսից ծոցի վրա՝ միջազգային օդային տարածքում: Լիթթլը հայտնել է, որ թռչող սարքում զենք չի եղել, այն սովորական հետախուզություն է վարել:

No comments: