Tert.am.17-6-2009- Բելգիական ոստիկանություն դիմել է 18-ամյա աղջիկ, ով տատու-սրահի աշխատակցին մեղադրում է նրանում, որ վերջինս երեք աստղիկի փոխարեն իր դեմքի վրա նկարել է 56-ը: Այժմ նա 12 հազար եվրո է պահանջում, գրում է Газета.ru-ն:
Ինչպես հայտարարել է Քիմբերլի Վլամինկը, ինքը պատրաստվում էր անել փոքրիկ դաժվածք: Սակայն, նրա խոսքերով, Ռուսլան Թումանյանց անունով վարպետն այնքան վատ էր հասկանում անգլերեն և ֆրանսերեն, որ չի հասկացել, թե ինչ էր պահանջում հաճախորդը:
Դաջվածք անելու ժամանակ աղջիկը քնել է` արթնանալուց հետո հայտնաբերելով, որ իր դեմքի մի մասի վրա 56 աստղիկներ են նկարված:
Փողերը, որն աղջիկը պահանջում է սրահից, նա պատրաստվում է ծախսել դաժվածքը հանելու վրա: Սակայն, ամենայն հավանականությամբ, իր նախկին տեսքը հետ բերել աղջկան չի հաջողվի: Դաջվածքների տեղերում սպիներ կմնան:
Հայազգի վարպետը պնդում է, որ որևէ սխալ տեղի չի ունեցել, և հաճախորդը ստացել է այն, ինչ ցանկացել է: Իսկ դատարան աղջիկը դիմել է այն ժամանակ, երբ արժանացել է ծնողների նախատիքին:
Thursday, June 18, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment