Panorama.am. 12-11-2012- Ադրբեջանում ինտերնետ կառավարման և անվտանգության վերաբերյալ օրերս տեղի ունեցած կոնֆերանսի շրջանակներում Բաքու ժամանած Եվրոպական միության մի շարք պաշտոնյաների համակարգիչները հաքերային հարձակման են ենթարկվել: Այդ մասին նոյեմբերի 10-ին իր բլոգում տեղեկացրել է Եվրպական հանձնաժողովի փոխնախագահ Նիլ Քրոսը (Neelie Kroes), փոխանցում է «Washington post»-ը: Քրոսի մամլո խոսնակ Ռայան Հիթը (Ryan Heath) առավել մանրամասներ է փոխանցել` նշելով, որ հարձակումը կատարվել է այն ժամանակ, երբ իրենք եղել են Բաքվի հյուրանոցներից մեկում: Հիթը պատմել է, որ ինքը և իր գործընկերները Apple-ից նախազգուշացնող հաղորդագրություններ են ստացել այն մասին, որ իրենց համակարգիչները հասանելի են դարձել կողմնակի անձանց համար, և նա կարծիք է հայտնել, որ որևէ մեկը փորձել է հետևել իրենց: «Ես կարծում եմ, որ այդպիսով ուղղակի փորձել են հետևել մեզ: Այժմ ենք պատրաստվում ենք փորձագետի մոտ ուսումնասիրության ենթարկել համակարգիչները` հասկանալու, արդյո՞ք որևէ բան հանել են դրանց միջից, թե՞ ոչ», -հարցազրույցում ասել է Հիթը` միևնույն ժամանակ հրաժարվելով ասել, թե ով է կատարվածի համար պատասխանատու: Եվրոպական հանձնաժողովի նախագահ Քրոսը կոնֆերանսի ժամանակ քննադատական ելույթներ է ունեցել իրեն հյուրընկալողների` ադրբեջանական իշխանությունների հասցեին, մեղադրելով նրանց համացանցում ադրբեջանցի ակտիվիստներին հետևելու և «լրատվամիջոցների ու իրենց տեղեկատվական աղբյուրների գաղտնիության իրավունքը խախտելու» համար: Իր անձնական բլոգում Քրոսը նաև նկատել է, որ հաքերային հարձակումը նավթով հարուստ Ադրբեջանի քաղաքական կյանքի համար «կոպիտ» իրականություն է: Եվրոպացի դիվանագետը նաև նկատել է, որ ադրբեջանի իշխանությունները չեն կատարել իրենց խոստումը և թույլ չեն տվել տեսակցել քաղբանտարկյալների հետ: Քրոսը պնդել է, որ կոնֆերանսի ժամանակ ակտիվիստները հետապնդման են ենթարկվել: «Ահա այդ ամենը անկեղծության և պարզության համար», -գրել է նա:
Showing posts with label Ադրբեջան. Show all posts
Showing posts with label Ադրբեջան. Show all posts
Monday, November 12, 2012
Բաքվում եվրոպացի պաշտոնյաներին հետապնդել են. Նոր մանրամասներ հաքերային հարձակումից
Panorama.am. 12-11-2012- Ադրբեջանում ինտերնետ կառավարման և անվտանգության վերաբերյալ օրերս տեղի ունեցած կոնֆերանսի շրջանակներում Բաքու ժամանած Եվրոպական միության մի շարք պաշտոնյաների համակարգիչները հաքերային հարձակման են ենթարկվել: Այդ մասին նոյեմբերի 10-ին իր բլոգում տեղեկացրել է Եվրպական հանձնաժողովի փոխնախագահ Նիլ Քրոսը (Neelie Kroes), փոխանցում է «Washington post»-ը: Քրոսի մամլո խոսնակ Ռայան Հիթը (Ryan Heath) առավել մանրամասներ է փոխանցել` նշելով, որ հարձակումը կատարվել է այն ժամանակ, երբ իրենք եղել են Բաքվի հյուրանոցներից մեկում: Հիթը պատմել է, որ ինքը և իր գործընկերները Apple-ից նախազգուշացնող հաղորդագրություններ են ստացել այն մասին, որ իրենց համակարգիչները հասանելի են դարձել կողմնակի անձանց համար, և նա կարծիք է հայտնել, որ որևէ մեկը փորձել է հետևել իրենց: «Ես կարծում եմ, որ այդպիսով ուղղակի փորձել են հետևել մեզ: Այժմ ենք պատրաստվում ենք փորձագետի մոտ ուսումնասիրության ենթարկել համակարգիչները` հասկանալու, արդյո՞ք որևէ բան հանել են դրանց միջից, թե՞ ոչ», -հարցազրույցում ասել է Հիթը` միևնույն ժամանակ հրաժարվելով ասել, թե ով է կատարվածի համար պատասխանատու: Եվրոպական հանձնաժողովի նախագահ Քրոսը կոնֆերանսի ժամանակ քննադատական ելույթներ է ունեցել իրեն հյուրընկալողների` ադրբեջանական իշխանությունների հասցեին, մեղադրելով նրանց համացանցում ադրբեջանցի ակտիվիստներին հետևելու և «լրատվամիջոցների ու իրենց տեղեկատվական աղբյուրների գաղտնիության իրավունքը խախտելու» համար: Իր անձնական բլոգում Քրոսը նաև նկատել է, որ հաքերային հարձակումը նավթով հարուստ Ադրբեջանի քաղաքական կյանքի համար «կոպիտ» իրականություն է: Եվրոպացի դիվանագետը նաև նկատել է, որ ադրբեջանի իշխանությունները չեն կատարել իրենց խոստումը և թույլ չեն տվել տեսակցել քաղբանտարկյալների հետ: Քրոսը պնդել է, որ կոնֆերանսի ժամանակ ակտիվիստները հետապնդման են ենթարկվել: «Ահա այդ ամենը անկեղծության և պարզության համար», -գրել է նա:Պասկալ Մունյե. Ֆրանսիան կողմ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը
Panorama.am. 12-11-2012- Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, գործադրում է բոլոր ջանքերը տարածաշրջանում կայունություն հաստատելու համար: Այս մասին «1news.az»-ի փոխանցմամբ, երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մունիե: Նա հատուկ ընդգծել է, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր աջակցում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Դիվանագետը ընդգծել է, որ իր երկիրը գործադրում է բոլոր ջանքերը «տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար»: Վերջինիս խոսքերով, նոյեմբերի վերջին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում են այցելել տարածաշրջան: Saturday, November 10, 2012
Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարարը Իլհամ Ալիեւի «արագ հաղթանակի» մասին հայտարարությունը զավեշտալի է համարել
News.am. 10-11-2012- Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարար Իսա Սադիգովը, ով ներկայումս բնակվում է Նորվեգիայում, կտրուկ քննադատության է ենթարկել Ադրբեջանի ղեկավարության անհիմն ռազմատենչ հայտարարությունները:
«Թշնամին ծիծաղում է այդ իշխանության վրա»,- «Azpolitika.com»-ի հետ հարցազրույցում ասել է Իսա Սադիգովը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` շուտով Ադրբեջանի հաղթանակի օրը նշելու մասին հայտարարությունը:
Նախկին պաշտոնյայի խոսքով` ադրբեջանական ժողովուրդն արդեն 18 տարի նույն արտահայտությունն է լսում: «Հիշո՞ւմ եք, Հեյդար Ալիեւը նույնպես նման խոստումներ էր տալիս: Դրանք կեղծ եւ դատարկ խոստումներ են: Հավատացեք, նրանք իրենց դրել են այնպիսի զավեշտալի իրավիճակի մեջ, որ նրանց վրա ծիծաղում ենք ոչ միայն մենք, այլեւ թշնամին: Մեկ նա ասում է, որ զարգացման տեմպերը պետք է դադարեցնել, քանի որ ողջ աշխարհը նախանձում է մեզ: Թող քանդվի այն աշխարհը, որ դրան կնախանձի: Մեկ ասում է , որ բացել է 700 հազար աշխատատեղ: Հիմա էլ խոսում է հաղթանակի մասին: Նա իր հաղթանակները տանում է միայն սեփական անպաշտպան, սոված ժողովրդի նկատմամբ` սպանելով, ծեծելով եւ ձերբակալելով: Պետք է հարցնել` ի՞նչ հաղթանակի մասին է խոսքը: Միգուցե նա պատրաստվում է ընտրություններից հետո իր հաղթանակին, ինչպես 2003-2005 թվականներին: Նրա հաղթանակները ոչ մի կապ չունեն Ղարաբաղի եհտ: Սա ես ձեզ համոզված եմ ասում: Այդ անձը չի մարտնչելու»,-հայտարարել է Սադիգովը:
Thursday, November 8, 2012
«Ադրբեջանն իրավունք ունի պաշտպանելու իր օդային տարածքը». Ֆարիդ Շաֆիև
1in.am. 8-11-2012- Ադրբեջանական APA լրատվական գործակալությանփոխանցմամբ՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում (ICAO) Ադրբեջանի ներկայացուցիչ Ֆարիդ Շաֆիևը տվյալ կազմակերպության խորհրդի նիստում ունեցած իր ելույթում անդրադարձել է Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման խնդրին. «Այդպիսի սադրանքը հակասում է միջազգային իրավունքին, ինչպես նաև սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը: Ադրբեջանի գրավված տարածքների օդային տիրույթը փակ է քաղաքացիական ինքնաթիռների համար, և յուրաքանչյուր ինքնաթիռի մուտքը տվյալ գոտի սպառնալիքի տակ է դնում ուղևորների կյանքը: Ադրբեջանն իրավունք ունի պաշտպանելու իր օդային տարածքը՝ ընդհուպ մինչև ինքնաթիռիառգրավում»: Wednesday, October 31, 2012
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ու Իրանի դեսպանը քննարկել են Ղարաբաղի հարցը
1in.am. 31-10-2012- Ադրբեջանական Salam News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ Սաֆար Աբիևը հանդիպել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փակ Այինի հետ: Այս մասին հայտարարել է Ադրբջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Իրանի և Ադրբեջանի միջև կապերը, տարածաշրջանի ռազմա-քաղաքական իրավիճակը և Ղարաբաղյան հակամարտությունը: Դրանից հետո իրանցի դեսպանն Աբիևին է ներկայացրել Ադրբեջանում Իրանի նորանշանակ ռազմական կցորդին: Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները նորից ուշադրության կենտրոնում են
«NEWS.am», 31.10.2012: Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում նոյեմբերի 6–9-ը կանցկացվի համացանցի կառավարման ամենամյա ֆորում, տեղեկացնում է «Amnesty International»-ի կայքը: ՄԱԿ-ի կողմից 2006թ-ին սահմանված այս բազմակողմ երկխոսությունը կներառի համացանցի հետ կապված մարդու իրավունքների հարցեր, մասնավորապես, խոսքի ազատության խնդիրը, որը տվյալ միջոցառման անցկացման վայրի ընտրությունը ծիծաղելի է դարձնում: Ադրբեջանում նրանք, ովքեր իրենց այդ հիմնարար իրավունքն իրացնում են` քննադատելով Իլհամ Ալիեւին նրա ընտանիքին կամ կառավարությունը, ենթարկվում են հետապնդումների կամ դատապարտվում են: Ադրբեջանն արդեն միջազգային ուշադրության կենտրոնում հայտնվել է մայիսին, երբ ընդունում էր «Եվրատեսիլը»: Այդ ժամանակ տեղական ակտիվիստները փորձեցին միջազգային հանարության ուշադրությունը հրավիրել մարդու իրավունքների խնդրին: Դրանից հետո ակտիվիստներն սկսեցին հետապնդվել եւ ձերբակալվել կեղծ մեղադրանքներով: Քանի որ ֆորումի շրջանակում միջազգային հանրությունը եւս մեկն անգամ կկենտրոնանա այդ երկրի վրա, «Amnesty International» -ը կրկին կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել ճնշումներն այլախոհության նկատմամբ եւ երաշխավորել բոլոր քաղաքացիների` ազատ կարծիքի արտահայտման, հավաքների անցկացման իրենց հիմնարար իրավունքների օգտագործումը: «Ֆորումը Ադրբեջանում անցկացնելու գաղափարի մեջ խորը հեգնանք կա: Դա մի երկիր է, որտեղ կառավարությունն իր քմահաճույքով առգրավում է ֆիզիկական անձանց նամակագրությունը, բլոգերներին նստեցնում է բանտում, իսկ սոցիալական ցանցերի օգտատերերին ներկայացնում է որպես հոգեկան հիավանդներ», -ասում է Մաքս Թաքերը, Ադրբեջանում «Amnesty International» -ի մասնակիցը:
Tuesday, October 30, 2012
«Թուրքիան ուշադիր հետևում է ԼՂ կարգավորման գործընթացին». Ադրբեջանում Թուրքիայի դեսպան
Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին: «Ղարաբաղյան հակամարտությունը տարածաշրջանի անվտանգության, կայունության ու զարգացման համար ամենամեծ սպառնալից գործոնը: Մեր երկիրը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, ուշադիր հետևում է հակամարտության կարգավորման գործընթացին: Մենք մշտապես բոլոր մակարդակներում, բոլոր հարթակներում հայտնում ենք մեր դիրքորոշումը՝ կապված խնդիրն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում լուծելու ուղիների փնտրտուքի հետ: Թուրք ժողովուրդը մշտապես Ադրբեջանի կողքին է: Ինչպես Գաբալա կատարած այցի ժամանակ հայտարարեց մեր հարգարժան վարչապետը, մենք այսուհետ նույնպես կգտնվենք ձեր կողքին: Այլ կերպ չի էլ կարող լինել»:
Իսրայելն Ադրբեջանին ընկալում է որպես ռազմավարական գործընկեր
1in.am. 30-10-2012- Իսրայելն Ադրբեջանին համարում է իր ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում և միշտ կունենա նման դիրքորոշում։ Այս մասին երկուշաբթի օրը ադրբեջանական լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Իսրայելի ԱԳՆ Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի վարչության պետի տեղակալ Ալեքս Գոլդման-Շայմանը: «Երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունները միշտ լավ են եղել և դրանց ֆոնի վրա տնտեսական կապերը հասել են բարձր մակարդակի»,- ասել է Իսրայելի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: Նա նշել է, որ տնտեսական հարաբերություններում կարևոր տեղը հատկացվում է էներգետիկ համագործակցությանը. «Երկու երկրների դիրքորոշումը շատ առանցքային հարցերում համընկնում է»։ Իսրայելը, որպես հակամարտությունից տուժած կողմ, լավ է ըմբռնում Ադրբեջանի ցավը ղարաբաղյան հակամարտության հարցում և միշտ սատարում է այդ հակամարտության լուծման խաղաղ կարգավորման ջանքերին»,- ադրբեջանցի լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Իսրայելի ԱԳՆ Եվրասիայի վարչության պետ Օդեդ Ժոզեֆը: Ինչ է տեղի ունեցել ադրբեջանական նավթի հետ
«Լրագիր» 29-10-2012- Մեծ Բրիտանիան մեծ դեր է խաղացել Հարավային Կովկասում եւ Կասպից ծովում կայունության ու անվտանգության ապահովման հարցում, դառնալով նավթային ու գազային նախագծերի նախաձեռնող: Մեծ Բրիտանիան չի կարող թույլ տալ նավթի ու գազի արդյունահանման եւ տեղափոխման օբյեկտների ոչնչացումը, որտեղ կատարվել է 35-40 մլրդ դոլար ներդրում: Բրիթիշ Փեթրոլեում ընկերությունը (ինչպես նաեւ Տոտալը Ֆրանսիայում) բրիտանական կառավարության արտաքին քաղաքական գործիք է, որը չի կարող իր քաղաքականության մեջ հաշվի չառնել տվյալ ընկերության շահերը: Բրիթիշ Փեթրոլեումը վաճառքի ծավալներով զիջում է ԱՄՆ խոշորագույն նավթային ընկերություններին, սակայն ամերիկյան ընկերությունները թեեւ համարվում են ԱՄՆ քաղաքական կարեւոր ռեսուրս, այնուամենայնիվ այդքան կարեւոր դեր չեն խաղում ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ: Միեւնույն ժամանակ, Բրիթիշ Փեթրոլեումը ոչ միայն արտաքին քաղաքական գործիք է, այլեւ, նախեւառաջ, կոմերցիոն ընկերություն, եւ շահագրգռված է սեփական բիզնեսի ռազմավարական անվտանգության մեջ: Այն գլոբալ ընկերություն է, որն աշխատանքի ահռելի փորձ ունի շատ երկրներում ու տարածաշրջաններում, այդ թվում հետախուզական աշխատանքների ոլորտում, եւ երկրաբանական տեսակետից ոչ բարդ կասպիական շրջանում նավթի պաշարների սահմանումը նրա համար դժվարություն չի ներկայացնում: Ազերի-Չիրաղ-Գյունեշլի հանքավայրերում նավթի պաշարները բավական մանրամասն սահմանվել են դեռեւս խորհրդային տարիներին, այսինքն 70-80-ական թվականներին, երբ դրանք կազմում էին 540 մլն տոննա, ինչը եւ ընդունվեց որպես բալանսային պաշար «Դարի գործարքի» կնքման շեմին: Ազերի, Չիրաղ եւ խորջրյա Գյունեշլի հանքավայրերի շահագործման վերաբերյալ պայմանագիրը ստորագրվել է 1994 թ. սեպտեմբերի 20-ին եւ ուժի մեջ մտել դեկտեմբերի 12-ին: Ընդ որում, BP - Amoco ընկերության բաժինը կազմում է 34,1367 տոկոս, սակայն բրիտանա-ամերիկյան այս դաշինքը օպերատոր է եւ գործնականում այդ նախագծի «դիրիժորը»: Հետագայում, տվյալ հանքավայրերի պաշարները գնահատվեցին 940 մլն տոննա՝ որպես ապացուցված, իսկ նկատի առնելով հաստատված տվյալը՝ 1,03 միլիարդ տոննա: «Դարի պայմանագրի» շրջանակում իրականaցվող շահագործման ժամանակ (հաշվի առնելով 2012 թ գնահատականները) արդյունահանվել է 288.5 մլն տոննա կամ նախապես հաստատվածի 53.5%-ը, եւ 30.7%-ը ողջ հաստատվածից: 2009 թ. նավթի արդյունահանումը կազմել է 40.3 մլն տոննա նախատեսված 46.8 մլն տոննայի փոխարեն, 2010 թ համար կանխատեսվել էր 42.1 մլն տոննա, բայց արդյունահանվել է 40.6 մլն տոննա, 2011 թ 40.2 մլն նախատեսվածի փոխարեն իրականում արդյունահանվել է 36 մլն տոննա: 2012թ արյդունահանվելու է 33 մլն տոննա, այն դեպքում, երբ կանխատեսվել էր 35.6 մլն տոննա: Ադրբեջանական կողմը սկզբում արդյունահանման ծավալների անկումը բացատրում էր շահագործման խնդիրներով, սակայն հետո Բրիթիշ փեթրոլեումի հասցեին հանդես է եկել մեղադրանքով, այդպես էլ բովանդակալից պահանջներ չներկայացնելով ընկերությանը: Բացի այդ, եթե դատենք առկա պաշարներով եւ նավթի արդյունահանման որոշ ծրագրային մտադրություններով, արդյունահանումը չպետք է այսքան նշանակալի լիներ, եւ անկման միտումը պետք է ավելի «փափուկ» լիներ: Երեւում է, ադրբեջանական ղեկավարությունը վախենում է իրավիճակից, երբ արդյունահանման անկումը կարող է առավել նշանակալի դառնալ, ինչը կհանգեցնի Ադրբեջանում տնտեսական եւ սոցիալ-տնտեսական իրավիճակի արմատական փոփոխության: Հարկ է հաշվի առնել նաեւ, որ չնայած նավթի համաշխարհային գների տատանումներին, ամեն դեպքում, կանխատեսվում է գնանկում, ինչը արդյունահանման ծավալների այսքան կտրուկ անկման կողքին կարող է աղետ դառնալ Ադրբեջանի համար: Բնական գազի արդյունահանման եւ արտահանման ծավալումը, անկասկած, նկատելիորեն կմեղմացնի նման հեռանկարի հետեւանքները, սակայն գազը նավթ չէ տնտեսական եւ քաղաքական առումով: Տվյալ իրավիճակում կասկածներ են ծագում, որ նախագծի իրականացման սկզբից էլ նավթի պաշարները բավական չափազանցված են եղել, ինչը տարածված պրակտիկա է հումքային ընկերությունների գործունեության համար: Դա կատարվում է ձեռնարկության կապիտալիզացիան բարձրացնելու նպատակով: Բացի այդ, չնայած բազմաթիվ ջանքերին, այդպես էլ ոչ BP-ի, ոչ էլ այլ մասնակից ընկերությունների նյութերում չի հաջողվել գտնել, թե տվյալ նավթահանքերում որքան է պաշարների ծավալը: Ավելի վաղ նավթի արդյունահանման մակարդակը կասպիական հանքավայրերում չէր գերազանցում 60 %-ը: Եթե նկատի առնենք խորհրդային երկրաբանության կորիֆեյների գնահատականները, ովքեր լավ ծանոթ էին կասպիական երկրաբանությանը, նախապես հայտարարված 540 միլիոն տոննան էլ համարվում է նավթի արդյունահանման իրական պաշար: Այսպիսով, այժմ արդյունահանվել է սկզբնական պաշարների ավելի քան կեսը: Էներգետիկայի ոլորտի բրիտանացի գիտնականների համաձայն, նավթի արդյունահանման ծավալները կարող են նվազել մինչեւ 25 մլն տոննա: Կարելի է ենթադրել, որ եթե նավթի պաշարները մնացել են ոչ ավել, քան 250 մլն տոննա, ապա շահագործման ժամկետը կտեւի մոտ 10 տարի: Այդ դեպքում կփլուզվի տվյալ նախագծի քաղաքական բաղկացուցչի ողջ սխեման, որը ներառում է նաեւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը: Այդ դեպքում, հնարավոր կլինի տվյալ նավթամուղով տեղափոխել կամ ղազախական նավթը, որը հիմնականում ուղղված է դեպի Չինաստան, կամ էլ ռուսականը, ինչն այսպես թե այնպես կարող է հանգեցնել Ռուսաստանի կողմից այդ նավթամուղի ձեռքբերմանը: Այդպիսով, Կասպիական ադրբեջանական հատվածում նավթի պաշարների արագ սպառումը կարող է քաղաքական բնույթի զգալի տհաճություններ առաջ բերել, եթե հաշվի առնենք, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը նախեւառաջ քաղաքական բնույթ ունի եւ այդ պատճառով է աջակցություն ստացել ԱՄՆ կառավարության կողմից: Այդ կապակցությամբ, հնարավոր է մշակվել է արդյունահանման ժամկետների ձգձգման ռազմավարություն, եւ կարելի է ենթադրել, որ տվյալ ռազմավարությունը մշակվել է նախագծի իրականացման սկզբում: Ավելի վաղ ենթադրվում էր, որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը կփորձի պահպանել նավթի պաշարներն ապագա սերունդների համար, սակայն Բաքվի ներկայիս արձագանքը խոսում է այն մասին, որ նման հայրենասիրական մտադրություններ չկան եւ չեն էլ կարող լինել: Ադրբեջանի առաջնորդը կարճ ժամկետում երկրի նավթագազային պաշարների առավելագույնս արագ սպառման միանշանակ խնդիր է դրել՝ անձնական, ընտանեկան եւ կլանային հրաստացման նպատակով: Այդպիսով, Ադրբեջանի իշխող ընտանիքի շահերը հակասության մեջ են մտել ոչ միայն BP-ի, այլեւ ԱՄՆ, հնարավոր է նաեւ Մեծ Բրիտանիայի քաղաքական շահերի հետ: Պետք է նշել, որ BP-ը ժամանակ առ ժամանակ որոշակի «նախաձեռնություններ» է զգացել իր վրա, Ադրբեջանի կողմից վերջինիս շահերի հնարավոր լոբբինգի առումով: Բացի այդ, ընկերության ներկայացուցիչները պնդում էին, որ Ադրբեջանն այնքան էլ կարեւոր գործընկեր չէ, որպեսզի հատուկ ջանքեր գործադրվեն վերջինիս շահերը պաշտպանելու համար: Այդուհանդերձ, 2005 թ որոշակի, սակայն բավական «երկչոտ» քայլեր են կատարվել եվրոպական կառույցներում Բաքվի շահերի լոբբինգ կատարելու համար, սակայն անհաջողությամբ են ավարտվել: Տպավորություն է ստեղծվել, որ տվյալ ֆիասկոն նախապես ծրագրված է եղել, որպեսզի ցույց տրվի Ադրբեջանին, որ տվյալ փորձերը զուր են եւ չեն կարող հաջողություն բերել: Որոշ բրիտանացի փորձագետների գնահակատանով, «Մեծ Բրիտանիան չի կարող իրեն թույլ տալ դառնալ Ադրբեջանի շահերի լոբբիստը, եւ դա հարիր չէ մեծ տերությանը: Բավական է միայն այն, որ Լոնդոնում լավ ներկայացված են Ալիեւների ընտանիքի շահերը»: Ինչպես հայտնի է, Լոնդոնում է գտնվում Ադրբեջանի իշխող ընտանիքի ողջ հարստությունը եւ ակտիվները: «Ադրբեջանը հարստացել է, որովհետեւ մենք ներկա ենք այնտեղ»,- պնդում է բրիտանացի փորձագետը: Այնպես որ, Իլհամ Ալիեւին հեշտ չի լինելու վիճաբանության մեջ մտնել իր գործընկերների, ըստ էության՝ պատրոնների հետ:
Monday, October 29, 2012
Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
Panorama.am. 29-10-2012- Իրանա-ադրբեջանական սահմանում զինված բախում է տեղի ունեցել: Համաձայն հաղորդագրության՝ Իրանի տարածքից զինված անձինք փորձել են հատել իրանա-ադրբեջանական սահմանը՝ թափանցելով Ադրբեջանի Ջալալաբադ շրջանի Քյուրունջ գյուղը: Ըստ ադրբեջանական աղբյուրի՝ վերոնշյալ անձանց և Ադրբեջանի սահմանապահների միջև տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում սահմանախախտներից մեկը (Ալի Գուրբանվենդ, ծնված 1989թ.) վիրավորվել է, իսկ մյուսները փախչել են իրանական տարածք: Միջադեպի առնչությամբ՝ Իրանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարների օգնականների միջև տեղի ունեցել աշխատանքային հանդիպում: Նկատենք, որ իրանական ԶԼՄ-ներն առայժմ միջադեպի առնչությամբ տեղեկություն չեն հրապարակել: Հիշեցնենք, որ իրանա-ադրբեջանական սահմանում վերջին շրջանում հաճախակի են տեղի ունենում նմանատիպ զինված բախումներ: 2012թ. օգոստոսի 17-ին Ադրբեջանի սահմանապահների և Իրանի տարածքից ներթափանցած զինված խմբավորման միջև ևս տեղի էր ունեցել փոխհրաձգություն, ինչի հետևանքով մեկ հոգի վիրավորվել էր: 2010-11թթ. իրանա-ադրբեջանական սահմանին տեղի են ունեցել հետևյալ զինված միջադեպերը: 2010թ. մայիսի 31-ին ադրբեջանցի սահմանապահները սպանել էին 52-ամյա Իրանի քաղաքացու, ով փորձել էր ձկնորսություն կատարելու նպատակով անցնել Ադրբեջանի Հանրապետության և Իրանի միջև գտնվող սահմանային գետը: 2011թ. ապրիլին Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցների արձակած կրակից սպանվել է Ադրբեջանի Յարդիմլի շրջանի բնակիչ Ջաաֆար Ջաաֆարովը, ով փորձել էր անցնել Իրանի տարածք: 2011թ. հոկտեմբերի 19-ին սահմանային Արանլի գյուղի շրջակայքում Ադրբեջանա-իրանական սահմանն անցնելու ժամանակ Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցների հետ տեղի ունեցած զինված բախման արդյունքում զոհվել էր Իրանի սահմանապահ ծառայության 20-ամյա զինծառայող Աքբար Հասանփուրը:
Sunday, October 28, 2012
Ֆրանսիայի արտգործնախարարը կայցելի Ադրբեջան
Tert.am. 27-10-2012- Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավար Լորեն Ֆաբիուսը պատրաստվում է պաշտոնական այցով Ադրբեջան ժամանել, հայտնում է Salam News-ը՝ վկայակոչելով Բաքվում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեին։ Պաշտոնյայի խոսքերով, սպասվելիք այցը տեղի կունենա 2013թ. առաջին եռամսյակում և միտված է 2 երկրների միջև դիվանագիտական հարբերությունները ընդլայնելուն։ Մոնյեն նաև նշել է, որ Ֆաբիուսը կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Իրանական կայք. Ադրբեջանական ԶԼՄ-ներն այժմ էլ խեղաթյուրում են Իրանի աշխարհագրական տեղանունները
Panorama.am. 27-10-2012- Ադրբեջանական ԶԼՄ-ները Պարսից ծոցի փոխարեն օգտագործում են «Արաբական ծոց» տեղանունը: Այդ մասին նշված է իրանական «արաննյուզ.իռ» կայքում թողարկված հոդվածում: Հոդվածի հեղինակը նշում է, որ ադրբեջանական ԶԼՄ-ները, («Էքսպրեսս», «Բաքու խաբար» օրաթերթեր, «ԱՊԱ» լրատվական գործակալություն) լուսաբանելով ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի՝ Պարսից ծոցի տարածաշրջանի անվտանգության մասին հայտնած տեսակետը, Պարսից ծոց-ն անվանել են «Արաբական ծոց»: «Ադրբեջանական ԶԼՄ-ները հակաիրանական քարոզչությունից զատ, այժմ էլ խեղաթյուրում են Իրանի աշխարհագրական տեղանունները»,-նշում է իրանական աղբյուրը: Նշենք, որ ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթղթերում աշխարհագրական այդ տեղանունը նշվում է որպես Պարսից ծոց, սակայն այդ տարածաշրջանի արաբական երկրները` Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Օմանը, Քաթարը և Բահրեյնը, ինչպես նաև համաշխարհային մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ այն անվանում են «Արաբական ծոց», ինչն էլ հարուցում է Իրանի իշխանությունների դժգոհությունը:
Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահության հայտարարությունը եւ բաց նամակը Բակո Սահակյանին Մենք մեր վրդովմունքն ենք հայտնում վերջին ամիսներին միջազգային կառույցների ոչ համարժեք արձագանքների և առանձին բարձրաստիճան պաշտոնյանների սադրիչ հայտարարությունների ու գործողությունների կապակցությամբ: Սաֆարովի հետ կապված հայտնի միջադեպին հաջորդած իրադարձությունները փաստում են, որ՝ 1. Բաքվի ռեժիմը, չնայած միջազգային հանրության արձագանքներին, որևէ կերպ չի վերանայում հայերի սպանությունը որպես ազգային բարձրագույն նպատակ հետապնդելու քաղաքականությունը. 2. Այդպիսի վերանայումը հնարավոր կլիներ միայն այն դեպքում, երբ միջազգային կառույցների քայլերն ուղղված լինեին այդ կեցվածքի խորքային հիմքերը հայտնաբերելու և համարժեք արձագանքով անհրաժեշտ համակարգային փոփոխություններ իրականացնելուն, այլ ոչ թե իրերի գոյություն ունեցող դասավորությունն անփոփոխ թողնելով՝ փրկեին իրենց սիրելի խաղը՝ բանակցությունները Մինսկի գործընթացի շրջանակում, որով փաստացի վավերացվում են Բաքվի ռեժիմի դրսևորած կեցվածքը և այդ ռեժիմի հիմքը հանդիսացող պետականության տեսակի գոյության իրավունքը: 3. Նման գործելաոճը շատերի մեջ կասկած է հարուցում, թե Կասպից Արևմուտքում ժողովուրդների մեջ թշնամանքի և ատելության պահպանումն ու խորացումը, սպանությունների էսկալացիան բխում է միջազգային ինչ-ինչ ազդեցիկ շրջանակների նպատակներից և շահերից. 4. Տարակուսանք է առաջացնում, որ համանախագահներն առաջարկում են բանակցությունները շարունակել Մադրիդյան սկզբունքների շրջանակում, ինչը աբսուրդ է թվում Սաֆարովի հերոսացման փաստից հետո: Ներկայումս հայ փախստականների վերադարձը հնարավոր է միայն Բաքվի ռեժիմի սպանդի մեխանիզմներից ազատագրված տարածքներում: Ինչ վերաբերում է նրանց` Բաքու, Նախիջևան և Գարդման վերադարձին, ապա դա հնարավոր կլինի միայն այդ ռեժիմի վերացումից հետո, ինչը պայմաններ կստեղծի տարածաշրջանի ժողովուրդների համատեղ կյանքը կազմակերպելու համար: Ստեղծված իրավիճակում Բաքվի ռեժիմի հետ հայկական կողմի որևէ ուղղակի կամ անուղղակի բանակցություն` ցանկացած ձևաչափով, նշանակում է նույն սպանությունների իրավունքի վավերացում նաև հայկական կողմից: 5. Ադրբեջանական ԽՍՀ հայ փախստականները իրենց և համայն հայության անվտանգությունը տեսնում են կոնֆլիկտի կարգավորման նոր ձևաչափ ստեղծելու մեջ, որն ամբողջովին կբացառի ուժի կիրառման հնարավորությունը, կապահովի կոնֆլիկտի բոլոր կողմերի լիարժեք մասնակցությունը բանակցային գործընթացին` նրանում ընդգրկելով մարդու, մասնավորապես փախստականների խախտված իրավունքների լիովին վերականգնման խնդիրը: Ինչ վերաբերում է Արցախյան ազատամարտի մի խումբ մասնակիցների 12 սեպտեմբերի 2012թվի՝ հայությանն ուղղված կոչին` համարժեք պաշտպանության և անվտանգության համակարգերի ձևավորման վերաբերյալ, ապա, հաշվի առնելով տարածաշրջանի բնիկ ժողովուրդների, քաղաքական հակառակորդների, տարբեր դավանանքների ներկայացուցիչների նկատմամբ Բաքվի ռեժիմի կողմից շարունակվող ու ծավալվող, ամենածայրահեղ ձևերի հասնող հալածանքները, կարծում ենք, որ այն պետք է դիտարկվի տարածաշրջանի ժողովուրդների անվտանգության համատեքստում: Բաց նամակ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանին Միջազգային հանրությունն ականատեսն է Շոտլանդիայի անկախացման ու ինքնիշխանության հաստատման համար Էդինբուրգի և Լոնդոնի համագործակցությանը: Խնդրում ենք Ձեր աջակցությունն ու հովանավորությունը, հուսով ենք նաև մասնակցությունը, Շոտլանդիայի, Անգլիայի, Արցախի և Կասպից Արևմուտքի հասարակական, քաղաքական ու պետական գործիչների համատեղ հանդիպում կազմակերպելու առնչությամբ: Հանդիպման ժամանակ կքննարկվեն Շոտլանդիայի և Անգլիայի համատեղ փորձը՝ որպես ազգամիջյան խնդիրների լուծման նոր մշակույթ, Կասպից Արևմուտքում նմանատիպ խնդիրների խաղաղ կարգավորման և Արցախի ժողովրդի կամարտահայտության վավերացման հարցում կիրառելու համար: Thursday, October 25, 2012
«Ազադլիգ». Իլհամ Ալիևը վերածվել է լուրջ գլխացավանքի
Panorama.am. 25-10-2012- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր անհեռատես և ոչ խելամիտ քաղաքականության պատճառով հասել է մի կետի, որ այլևս չի կարող պահպանել ոչ իր առկա կարգավիճակը, ոչ էլ ուժ ունի բոլորին բավարարող նոր հավասարակշռություն ձևավորել: Ալիևը ներկայում իր հետ շփում ստեղծելու հարկադրության մեջ հայտնված յուրաքանչյուրի համար վերածվել է լուրջ գլխացավանքի: Իշխանությունը ժառանգաբար փոխանցելու հարցի հետ միասին Ալիևն ընթանում է Սիրիայի բռնատեր Ասադի ուղիով: Նրա որդեգրած ռազմավարությունն ավելացնում է լարվածությունը տարածաշրջանում, ինչը զայրացնում է այստեղ խաղաղություն ստեղծել ցանկացող ուժերին: Նման կարծիք է հայտնում «Ազադլիգ»-ը` Ալիևի վարած քաղաքականության պատճառով Ադրբեջանում և նրա շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ` նշելով, որ Ադրբեջանի խորհրդարանում պատգամավորական տեղերը վաճառվելու մասին տեսանյութի հրապարակումից հետո Ալիևի նկատմամբ ճնշումները դրսից և ներսից ավելի լուրջ բնույթ են ստացել: Թերթը որպես օրինակ նշում է Ռուսաստանում ադրբեջանցի օլիգարխների` Ալիևի դեմ դուրս գալու, Բաքվի փողոցներում հրաժարականի և խորհրդարանը ցրելու կոչեր հնչեցնելու մասին, որոնց արձագանքել են նաև «Եվրանյուզ»-ն ու թուրքական NTV հեռուստաալիքը: Թերթը պատահական չի համարում Ալիևների հարստությունների, կոռուպցիոն դիվանագիտության և նրանց կողմից երկրից գողացված 42 մլրդ դոլար մասին արևմտյան մամուլում հրապարակումները: «Ռուսաստանից էներգետիկ անկախության հասնելու համար Արևմուտքին առանց Ալիև Ադրբեջան է անհրաժեշտ, քանի որ ադրբեջանական պաշտոնական մամուլը բացահայտ հայտնել է, որ NABUCCO գազային նախագծի իրագործմանը Բաքուն է խոչընդոտել: Մոսկվան սկսել է չվստահել Ալիևին այն բանից հետո, երբ նա խախտել է Սոչիի բանակցություններից մեկ օր առաջ ՆԱՏՕ-ի և Եվրամիության պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ նախապես ձեռք բերված համաձայնությունները: Դրանից առաջ և հետո Վիքիլիքսի փաստաթղթերից էլ հայտնի է դարձել, որ Ալիևը հայհոյել է Պուտինին և Մեդվեդևին: Որպես ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ երկրի ղեկավար` Ալիևը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը Սիրիայի հարցում, սակայն, ակնհայտ է, որ նա չի կարողանում դա անել: Այդ իմաստով, նա բոլորի համար միայն գլխացավանք է դարձել: Նրան այդ վիճակից չեն կարող փրկել նաև Ադրբեջանում գնալով նվազող էներգետիկ պաշարները: Նրանից այլևս ոչ ոք նավթի մասին չի հարցնում: Այդ մասին խոսում է նաև ԱՄՆ դեսպանի վերջին հայտարարությունը, որտեղ նա ընդգծել է, որ Ադրբեջանում քաղաքական և կրոնական լարվածության աղբյուրը իշխանության ագրեսիվությունն է: Ադրբեջանի` նման իրավիճակում հայտնվելու պատճառն այն է, որ Իլհամ Ալիևն այլևս անկարող է պահպանել իր ստատուս-քվոն և ոչ էլ յուրաքանչյուրին բավարարող նոր հավասարակշռություն ձևավորելու ուժ ունի», -գրում է «Ազադլիգ»-ը: Wednesday, October 24, 2012
Ադրբեջանն ու ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսը մտադիր են բացել ուղիղ ավիահաղորդակցություն
1in.am. 24-10-2012- Ադրբեջանական Trend լրատվական գործակալությունը, վկայակոչելով Kıbrıs Postası թերթը, հայտնում է, որ այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը (ՀԿԹՀ) մտադիր է ուղիղ ավիաչվերթներ սկսել դեպի Բաքու: Ստացված տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանի և ՀԿԹՀ-ի կառավարությունները բանակցել են տվյալ խնդրի շուրջ և մոտ ժամանակներս համաձայնագիր կստորագրեն ավիաչվերթի բացման մասին: Ավիաչվերթներն իրականացնելու է թուրքական մասնավոր մի ավիաընկերություն: Թերթի տվյալներով՝ ՀԿԹՀ-ն ուղիղ ավիահաղորդակցություն է բացել նաև Իրանի մայրաքաղաք Թեհրանի հետ: Հիշեցնենք, որ Ադրբեջանի և ՀԿԹՀ-ի միջև ուղիղ ավիահաղորդակցության բացման մասին խոսվում էր նաև 2005 թվականի ամռանը: Սակայն այն ժամանակ Հունաստանն Ադրբեջանին սպառնացել էր իր հերթին ուղիղ ավիահաղորդակցություն բացել ԼՂՀ-ի հետ:Tuesday, October 23, 2012
Որքա՞ն է ծախսում Ադրբեջանը ռազմական նպատակներով
News.am. 23-10-2012- Ադրբեջանում հրապարակվել է 2013 թ. պետական բյուջեի նախագիծը: Եկամուտները կազմում են 19.1 մլրդ մանաթ (մոտ 24.4 մլրդ դոլար), իսկ ծախսերը` 19.8 մլրդ մանաթ (մոտ` 25.3 մլրդ դոլար): Բյուջեի եկամուտների մոտ 60%-ը պետք է ձեւավորվի Պետական նավթային հիմնադրամի փոխանցումներից: Ըստ ադրբեջանական մամուլի` առաջիկայում սպասվում է նավթային դոլարների նվազում ու դեռ պարզ չէ` թե որքանո՞վ դա կփոխհատուցվի գազի արտահաման աճի հաշվին: Ըստ ադրբեջանցի փորձագետների մի մասի` Ադրբեջանի կառավարությունն այդ հարցում չափից ավելի լավատես է: Ռազմական նպատակներով բյուջեում նախատեսված է ծախսել մոտ 2.9 մլրդ մանաթ (մոտ 3.7 մլրդ դոլար): Այդ գումարներից ուղղակի բանակի համար նախատեսված է 1.5 մլրդ մանաթը (մոտ 2 մլրդ դոլար), ինչը 8.5%-ով գերազանցում է 2012 թ. մակարդակը: Հիշեցնենք, որ Հայաստանի 2013 թ. պետական բյուջեի նախագծում ռազմական նպատակներով հատկացված է 184 մլրդ դրամ (մոտ 500 մլն դոլար): Sunday, October 21, 2012
Մեքսիկացիները Հեյդար Ալիեւի հուշարձանի մասին. Մեքսիկային իր վատ խորհրդանիշերը բավական են
News.am. 20-10-2012- Մեխիկոյի Պոլանկո այգիների տարածքում, որտեղ տեղադրված են Լինքոլնի, Լյութեր Քինգի, Մհաթմա Գանդիի արձանները, վերջերս կանգնեցվել է նաեւ Հեյդար Ալիեւի հուշարձանը: Ալիեւի «ներկայությունը» սակայն զայրացրել է տեղի բնակիչներին, համենայն դեպս նրանց, ովքեր ինչ-որ բան գիտեն Ալիեւի մասին, գրում է «The Los Angeles Times»-ը: Նրանցից մեկը` Էդուարդ Ֆարան, ով պիկետ է անցկացրել հուշարձանի մոտ, կարծում է, որ դա նույն է, եթե ուգանդական բռնապետ Իդի Ամինի արձանը դրվեր, օրինակ, Վաշինգտոնի մոլում: Բանաստեղծ եւ էկոլոգ Հոմերո Արիջիսն էլ հայտարարել է, որ իրենց բավարարում են սեփական վատ խորհրդանիշերը եւ դրանք «ներմուծելու» կարիք չկա: Ներկայումս վայրը կոչվում է բարեկամության զբոսայգի, սակայն ակտիվիստները առաջարկում են նոր անվանում` Ամոթի զբոսայգի, գրում է պարբերականը:Wednesday, October 17, 2012
Պ. Մոնյե. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում է պլանավորվում
Panorama.am. 17-10-2012- Ֆրանսիական կողմը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների հետ համատեղ պլանավորում է մոտ ժամանակներս Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը կազմակերպել: Այս մասին «ԱՊԱ» լրատվական գործակալության հետ զրույցում ասել է Բաքվում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն: Վերջինիս հաղորդմամբ, ներկայումս այդ հարցով քննարկումներ են գնում, սակայն այս պահին հանդիպման կոնկրետ վայրի ու ժամկետի մասին որևէ որոշում չկա: Դեսպանը նշել է, որ Ֆրանսիայի կառավարությունը, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր կողմնակից է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:Saturday, October 13, 2012
Ադրբեջան է ժամանել Եվրասիական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը
երեկոյան ժամանել է Ադրբեջան: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, վկայակոչելով Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատունը, հոկտեմբերի 13-ին նախատեսվում է Ռուբինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Հոտկեմբերի 15-ին նա կհանդիպի նաեւ Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի, գործարար շրջանակների եւ ՀԿ-ների ներկայացուցիչների հետ: «Այցի հիմնական նպատակն է ամերիկա-ադրբեջանական երկխոսության շարունակությունը, ինչպես նաեւ երկկողմանի հարաբերությունների հեռանկարների քննարկումը»,- 1news.az-ին հայտնել են դեսպանատնից: Ռուբինը Եվրոպայի եւ Ասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ է նշանակվել 2011 թ-ին` այս պաշտոնում փոխարինելով Թինա Կայդանաուին: Նախկինում Ռուբինը եղել է Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանի տեղակալը:
Subscribe to:
Posts (Atom)






