Showing posts with label Իրան. Show all posts
Showing posts with label Իրան. Show all posts

Monday, November 12, 2012

Թեհրանում կայացել է Հայաստանի արդարադատության նախարարի և Իրանի Մեջլիսի նախագահի հանդիպումը

Հայ-իրանական տնտեսական հարաբերությունների ամրապնդումը կնպաստի տարածաշրջանի համակեցության ապահովման գործընթացին: Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին: Իրանի Մեջլիսի նախագահը, անդրադառնալով հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակին, նշել է, որ երկու ազգերի պատմական և մշակութային կապերն ընդհանուր փոխըմռնման մթնոլորտ են ստեղծել, որն էլ խթան է հանդիսանում երկկողմ քաղաքական, տնտեսական համագործակցության ամրապնդմանը: Ալի Լարիջանին, անդրադառնալով իրավական ոլորտի համագործակցությանը, օգտակար է գնահատել Իրանի և Հայաստանի միջև իրավական օգնության և արտահանձման մասին ստորագրվելիք համաձայանագրերը: ՀՀ արդարադատության նախարարն էլ իր հերթին նշելով, որ Իրանի և Հայաստանի բարեկամական հարաբերությունները տարածաշրջանային երկկողմ համագործակցության լավ օրինակ են, հավելել է, որ երկու երկների ղեկավարների կամքն է, որպեսզի երկկողմ համագործակցությունը զարգացնա տարբեր ոլորտներում:

Իրանն իր արբանյակը երկրի ուղեծիր է ուղարկելու պինդ վառելիքով հրթիռի օգնությամբ

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝  Իրանն իր արբանյակըերկրի ուղեծիր է ուղարկելու պինդ վառելիքով հրթիռի օգնությամբ: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահակազորի հրամանատար Ալի Ջաֆարին: Վերջինիս խոսքերով՝ արբանյակի արձակումը տեղի կունենա այն միջոցառումների շրջանակներում, որոնք նվիրված են Իսլամական հեղափոխության պահակազորի գեներալ Հասան Թեհրանի Մողադդամի մահվան տարելիցին: 2011 թվականի նոյեմբերի 12-ին Թեհրանից 25 կիլոմետր դեպի արևմուտք ընկած Ամիր Ալ-Մոմեյնին ռազմաբազայում պայթյուն էր որոտացել, ինչի հետևանքով, պաշտոնական տվյալներով զոհվել էր 17 և վիրավորվել է 16 մարդ: Իսլամական հեղափոխության պահակազորի բազայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածներից մեկն էլ եղել է Իրանի մարտական հրթիռների մշակման ու արտադրության ծրագրի ղեկավարներից Հասան Թեհրանի Մողադդամը: Իրանն արդեն իսկ հաջողությամբ երեք արբանյակ է արձակել տիեզերք: Փետրվարի 3-ին Իրանն ուղեծիր ուղարկեց հայրենական արտադրության արբանյակ:

Իրանը բարձր է գնահատել Արևմուտքի՝ հակաիրանական քաղաքականության հարցում Հայաստանի բռնած դիրքորոշումը

Panorama.am. 12-11-2012- Իրանը բարձր է գնահատում Արևմուտքի՝ հակաիրանական քաղաքականության հարցում Հայաստանի բռնած դիրքորոշումը: Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ԻԻՀ դատական իշխանության նախագահ Ամոլի Լարիջանին: Ամոլի Լարիջանին, անդրադառնալով հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակին, հույս է հայտնել, որ երկկողմ հարաբերությունները, բացի քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներից, կընդլայնվեն նաև իրավական ոլորտում: Հայաստանի արդարադատության նախարարն էլ իր հերթին բարձր է գնահատել Իրանի իշխանությունների՝ երկրի կրոնական փոքրամասնությունների հանդեպ ունեցած լավ վերաբերմունքը: Հանդիպման ավարտին, ՀՀ և ԻԻՀ արդարադատության նախարարները ստորագրել են դատական ոլորտում համագործակցության մասին հուշագիր:

Թեհրանը հերքում է, որ «Փարչին» ռազմակայանում միջուկային օբյեկտներ են ոչնչացվում

12 նոյեմբերի 2012 - Իրանի ԱԳՆ-ն հերքում է, որ «Փարչին» ռազմաբազայում շարունակվում են միջուկային օբյեկտների լիկվիդացիան, երկուշաբթի օրը հաղորդում է իրանական անգլալեզու Press TV հեռուստաալիքը: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և մի շարք արևմտյան երկրներ Իրանին կասկածում են միջուկային զենքի պատրաստման մեջ: Նոյեմբերի 11-ին ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Յուկիա Ամանոն հայտարարել է, որ Իրանի իշխանությունները շարունակում են «Փարչին» ռազմաբազայում միջուկային օբյեկտների լիկվիդացիան: Այս տարվա սեպտեմբերի սկզբին Ամանոն պահանջել էր Իրանից ապահովել ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների անարգել մուտքը «Փարչինի» տարածք, քանի որ, ըստ ԶԼՄ-ների, օգոստոսին այնտեղ ակտիվություն է նկատվել:

Իրանը ջուրն է իջեցրել օդային բարձիկով հայրենական արտադրության առաջին նավը

Irib News-ի փոխանցմամբ՝ Իրանը ջուրն է իջեցրել օդային բարձիկով հայրենական արտադրության առաջին
նավը: Այդ արարողությունը, որին մասնակցել են պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, տեղի է ունեցել Բենդեր Աբբաս նավահանգստում: Օդային բարձիկով նավը դասվում է հիբրիդային նավերի թվին, որոնք ղեկավարվում են ավիաօդաչուների և ոչ թե նավավարների կողմից: Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին հայտարարել է, որ այդպիսի նավերն ունակ են տեղաշարժվել ցամաքով, ջրով, ցեխի ու սառույցի վրա և ընդ որում՝ զարգացնելով բավական մեծ արագություն:

Իրանի ԱԳ նախարար. Միայն հոգևոր առաջնորդի լիազորությամբ է հնարավոր ԱՄՆ-ի հետ ուղղակի երկխոսություն վարել

Միայն հոգևոր առաջնորդի լիազորությամբ է հնարավոր ԱՄՆ-ի հետ ուղղակի երկխոսություն վարել: Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին: ԻԻՀ արտաքին գերատեսչության ղեկավարը, անդրադառնալով Իրանի և ԱՄՆ-ի միջև ուղղակի բանակցություններ վարելու հնարավորության թեմային, մասնավորապես նշել է. «Միացյալ նահանգների հետ անուղղակի բանակցություններ վարելու նախադեպ մենք արդեն իսկ ունեցել ենք Իրաքի և Աֆղանստանի հարցում, ներկայում ևս միջուկային ծրագրի շրջանակներում Իրանի և «5+1» խմբի (ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներ և Գերմանիա) շրջանակներում մենք անուղղակիորեն բանակցում ենք, սակայն ինչ վերաբերում է ուղղակի երկխոսությանը, ապա դա ամբողջովին գտնվում է ԻԻՀ հոգևոր առաջնորդի լիազորությունների ներքո»: Նշենք, որ ԻԻՀ սահմանադրության համաձայն՝ հոգևոր առաջնորդը հանդիսանում է երկրի ԶՈւ գերագույն հրամանատարը և նրա լիազորությամբ է մշակվում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները: Նկատնեք, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվեցին 1979թ. Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո: Ներկայում Թեհրանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնում է Շվեյցարիայի դեսպանությունը:

Իրանում այսօրվանից սկսում են լայնածավալ ռազմաօդային զորավարժություններ

Իրանում այսօրվանից սկսում են լայնածավալ ռազմաօդային զորավարժություններ: Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը: Համաձայն հաղորդագրության՝ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ), բանակի, ոստիկանական ուժերի տարբեր ստորաբաժանումներ Հյուսիսային Խորասան, Խորասան Ռազավի, Հարավային Խորասան, Սիսթան և Բալուչեսթան, Քերման, Հորմոզգան, Յազդ և Ֆարս նահագներում ավելի քան 850 հազար կմ տարածության վրա այսօրվանից սկսում են լայնածավալ օդային զորավարժություններ: Սույն զորավաժությանը, ի թիվս այլ ռազմական տեխնիկայի, մասնակցում են նաև «F4», «F5», «F7», «F14», «Միրաժ» և «Սու» կործանիչները:

Իրանը մտադիր է այսուհետ «ավելի դաժանորեն արձագանքել» ամերիկյան անօդաչու սարքերի թռիչքներին

1in.am. 12-11-2012- Իրանը մտադիր է այսուհետ «ավելի դաժանորեն արձագանքել» Խարք կղզու վրա և Պարսից ծոցում Իրանի օբյեկտների մասին տնտեսական տեղեկություն ստանալու նպատակով ամերիկյան անօդաչու թռչող սարքերի հետախուզական թռիչքներին: Այսպիսի նախազգուշացմամբ այսօր հանդես է եկել Իրանի «իսլամական հեղափոխության պահակների» կորպուսի աերոտիեզերական ստորաբաժանման հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն: «Ֆարս» տեղեկատվական գործակալության փոխանցմամբ` նա նշել է, որ նոյեմբերի 1-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերի «լրտեսները» ներխուժել են Իրանի օդային տարածք` Բուշեր նահանգի հարավային մասի վրա և բախվել իրենց պատասխան գործողություններին: «Ամերիկացիների զեկույցների համաձայն` ինքնաթիռների այդ տիպը նախատեսված է հետախուզական տեղեկություններ հավաքելու համար, այլ խոսքերով` լրտեսության»,- նշել է Հաջիզադեն: «Այս ինքնաթիռն ավելի վաղ էլ էր ներխուժել այս տարածք, մենք նախազգուշացրել էինք ԱՄՆ-ին դրա անթույլատրելիության մասին, սակայն այս անգամ մեր նախազգուշացումն ավելի լուրջ էր: Մենք չենք անտեսում մեր ազգային շահերը: Եվ եթե հակառակորդը խախտի մեր արգելքները և նմանատիպ դեպքերը կրկնվեն, մենք ավելի դաժան կլինենք»,- ասել է նա: ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ջորջ Լիթթլը հայտարարել է, որ Իրանի ռազմական ինքնաթիռները փորձել են ոչնչացնել ամերիկայն անօդաչու սարքը, որը հետախուզութուն է արել Պարսից ծոցի վրա՝ միջազգային օդային տարածքում: Լիթթլը հայտնել է, որ թռչող սարքում զենք չի եղել, այն սովորական հետախուզություն է վարել: Իրանը մտադիր է այսուհետ «ավելի դաժանորեն արձագանքել» ամերիկյան անօդաչու սարքերի թռիչքներին 1in.am. 12-11-2012- Իրանը մտադիր է այսուհետ «ավելի դաժանորեն արձագանքել» Խարք կղզու վրա և Պարսից ծոցում Իրանի օբյեկտների մասին տնտեսական տեղեկություն ստանալու նպատակով ամերիկյան անօդաչու թռչող սարքերի հետախուզական թռիչքներին: Այսպիսի նախազգուշացմամբ այսօր հանդես է եկել Իրանի «իսլամական հեղափոխության պահակների» կորպուսի աերոտիեզերական ստորաբաժանման հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն: «Ֆարս» տեղեկատվական գործակալության փոխանցմամբ` նա նշել է, որ նոյեմբերի 1-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերի «լրտեսները» ներխուժել են Իրանի օդային տարածք` Բուշեր նահանգի հարավային մասի վրա և բախվել իրենց պատասխան գործողություններին: «Ամերիկացիների զեկույցների համաձայն` ինքնաթիռների այդ տիպը նախատեսված է հետախուզական տեղեկություններ հավաքելու համար, այլ խոսքերով` լրտեսության»,- նշել է Հաջիզադեն: «Այս ինքնաթիռն ավելի վաղ էլ էր ներխուժել այս տարածք, մենք նախազգուշացրել էինք ԱՄՆ-ին դրա անթույլատրելիության մասին, սակայն այս անգամ մեր նախազգուշացումն ավելի լուրջ էր: Մենք չենք անտեսում մեր ազգային շահերը: Եվ եթե հակառակորդը խախտի մեր արգելքները և նմանատիպ դեպքերը կրկնվեն, մենք ավելի դաժան կլինենք»,- ասել է նա: ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ջորջ Լիթթլը հայտարարել է, որ Իրանի ռազմական ինքնաթիռները փորձել են ոչնչացնել ամերիկայն անօդաչու սարքը, որը հետախուզութուն է արել Պարսից ծոցի վրա՝ միջազգային օդային տարածքում: Լիթթլը հայտնել է, որ թռչող սարքում զենք չի եղել, այն սովորական հետախուզություն է վարել:

Իրանը մերժել է ԱՄՆ-ի հետ «ուղիղ կապ» հաստատելու առաջարկը

News.am. 12-11-2012- Իրանի իշանությունները մերժել են ԱՄՆ-ի հետ ուղիղ կապ հաստատելու Վաշինգտոնի առաջարկը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով իրանական «Ֆարս» գործակալությանը։ «ԱՄՆ-ն Իրանին առաջարկել է «ուղիղ շփման գիծ» հաստատել, սակայն Իրանը մերժել է առաջարկը»,- հայտարարել է Իրանի ԶՈՒ գլխավոր հրամանատարի խորհրդական Ռահիմ Սաֆարին։ 2011թ.-ին Պենտագոնը հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև ռազմական հարցերով ուղիղ հաղորդակցություն ստեղծելու մտադրության մասին, որպեսզի հնարավորություն ունենա խուսափել Պարսից ծոցում անցանկալի առճակատումից։ Ինչպես տեղեկացնում է «Ֆարս» գործակալությունը, Սաֆարին չի ճշգրտել, թե խոսքը Պենտագոնի նախո՞րդ առաջարկի մասին է, թե՞ ԱՄՆ-ն նոր փորձ է արել՝ Իրանի հետ ռազմական շփումը վերականգնելու ուղղությամբ։

Իրանի մշակույթի նախարարը քննադատել է նախարարության դեմ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցները

Tert.am. 11-11-2012- Իրանի մշակույթի նախարար Մուհամմադ Հուսեյինը հայտարարել է, որ Արևմուտքի պատժամիջոցներն Իրանի մշակույթի նախարարության դեմ զարմանալի երևույթ է, և միջուկային ծրագրերն Արևմուտքի համար պարզապես պատրվակ են։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, նախարարը քննադատել է նման պատժամիջոցների կիրառումը, քանի որ նախարարությունը սատարում է մշակույթին և արվեստին։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Միացյալ Նահանգները հերթական անգամ լրացրել էր այն անձանց ցուցակը, որոնց նկատմամբ միակողմանիորեն կիրառվում են ամերիկյան պատժամիջոցներ։ Նոր ցանկում ներառվել էին Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ու մշակույթի նախարարների անունները։ «Պետդեպարտամենտն իրազեկել է Կոնգրեսին, որ իրանցի 4 չինովնիկ և իրանական 5 ընկերություն ներառվել են պատժամիջոցների ցանկում՝ գրաքննությանը մասնակցության կամ այլ գործողությունների համար, որոնք ուղղված են Իրանում հավաքների և խոսքի ազատության, ինչպես նաև տպագիր կամ էլեկտրոնային մեդիայի հասանելիությանը սահմանափակումներին»,- ասված էր Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։

Saturday, November 10, 2012

Իրանում մարդատար գնացք է շրջվել. կան զոհեր

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանում վթարի է ենթարկվել Զահիդան քաղաքից Թեհրան մեկնող գնացքը: Գնացքի մի քանի վագոններ դուրս են եկել ռելսերից, և գնացքը շրջվել է: Դրա հետևանքով զոհվել է 4 և վիրավորվել 26 մարդ: Միջադեպը գրանցվել է Յազդ քաղաքի մոտ: Նշվում է, որ զոհվածներից միայն մեկն է ուղևոր, մնացյալ երեքը մեքենավարներ են: Վիրավորներին տեղափոխել են Յազդի հիվանդանոց: Ընդհանուր առմամբ գնացքում եղել է 324 մարդ:

Wednesday, October 31, 2012

Հայաստանի ու Իրանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Իրանական «ԻՌՆԱ» գործակալությունը հաղորդում է, Հայաստանի և Իրանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Դրա ընթացքում Սերժ Սարգսյանը դրական է գնահատել վերջերս Երևանում կայացած հայ-իրանական Միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքները: Իր հերթին Մահմուդ Ահմամդինեջադը նշել է, որ տնտեսական համագործակցությունը կօգնի ամրապնդել Իրանի և Հայաստանի միջև դարերի ընթացքում ստեղծված բարեկամական հարաբերությունները:

Իրանը դադարեցրել է ատոմային ռումբի ստեղծման աշխատանքները. Իսրայելի ՊՆ

«Թերթ.am», 31.10.12: Իրանը դադարեցրել է ատոմային ռումբի ստեղծման աշխատանքները։ Լոնդոն այցի ժամանակ The Daily Telegraph-ին տված հարցազրույցում ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը։ Նախարարին նման ենթադրության հիմք է տվել այն տեղեկությունը, որ Իրանն իր հարստացված ուրանի մոտ 20%-ն ուղղել է խաղաղ կարիքների համար։ Իսրայելի գնահատականների համաձայն՝ ներկայում իրանցիներն ունեն մինչև 20% հարստացված 189 կգ ուրան։ Նախարարի խոսքով՝ 189 կգ-ից 38%-ն Իրանն ուղղել է միջուկային ձողերի արտադրության համար, որոնք խաղաղ նպատակներով օգտագործվում են հետազոտական ռեակտորում։ Բարաքն ընդգծել է, որ Թեհրանը, հնարավոր է, նման քայլի է գնացել 3 պատճառներից ելնելով. 1. այն մտավախությունից ելնելով, թե Իսրայելն ու ԱՄՆ-ն ռազմական գործողություններ կսկսեն 2. «հնարավոր է՝ Իրանը դիվանագիտական խաղ է խաղում, որպեզի չսրի իրավիճակն ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից առաջ 3. չի բացառվում, որ Իրանը ցանկանում է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությանը ցուցադրել, որ նա կատարում է իր պարտականությունները»։

Իրանը հետ է կանգնել իր միջուկային հավակնություններից, սակայն դա ժամանակավոր է. Էհուդ Բարաք

1in.am. 31-10-2012- Իրանը հետ է կանգնել իր միջուկային ծրագրերից, բայց դա ժամանակավոր է: Նման կարծիք է հայտնել Իսրայելի ՊՆ ղեկավար Էհուդ Բարաքը՝ բրիտանական պարբերականին տված հարցազրույցում: Իսրայելական ռազմական գերատեսչության ղեկավարը կանխատեսել է, որ պատժամիջոցները և դիվանագիտական ջանքերը արդյունք չեն տա հակամարտության լուծման հարցում, և զգուշացրել է, որ Իսրայելն ու իր դաշնակիցները, հնարավոր է, հաջորդ տարի ենթարկվեն ռազմական հարվածների։ «Անկեղծ ասած, ելնելով Մերձավոր Արևելքում իմ երկարատև փորձից, ես ծայրահեղ հոռետեսորեն եմ վերաբերվում այն հարցին, որ պատժամիջոցները կստիպեն այթոլլային հետ կանգնել Պակիստանի և Հյուսիսային Կորեայի հետքերով գնալու մտադրությունից»,-նշել է Իսրայելի ՊՆ ղեկավարը:

Իրանցի նախարար. ԱՄՆ-ն ու Իսրայելը կիբերահաբեկիչներ են

Panorama.am. 30-10-2012- ԱՄՆ-ն հանդիսանում է կիբերահաբեկչության աղբյուր: Այս մասին
հայտարարել է Իրանի իսլամական հանրապետության Պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին` մեկնաբանելով ԱՄՆ Պաշտպանության նախարար Լեոն Պանետտայի վերջին հայտարարությունը: Բացի այս, կիբերտարածքում որպես սպառնալիքի մեկ այլ աղբյուր իրանցի նախարարը մատնանշել է Իսրայելը: Այս մասին գրում է ՌԴ-ում Իրանի դեսպանատան պաշտոնական կայքը: Անդրադառնալով Իսրայելին` նախարարը մասնավորապես ասել է, որ Իսրայելը ԱՄՆ աջակցությամբ ծրագրում է կիբերհարձակումներ այն պետությունների վրա, որոնք դեմ են արտահայտվում իրենց քաղաքականությանը և կիբերհարձակումների հետևանքով փորձում ճնշում գործադրել դրանց վրա: Վահիդին ավելացրել է նաև, որ վերջին ժամանակներս Իրանը ենթարկվել է մի շարք հաքերային հարձակումների և բոլորը բարեհաջող չեզոքացվել են:

Tuesday, October 30, 2012

Իրանն ի վիճակի է պաշտպանել սեփական անվտանգությունն ու Պարսից ծոցի կայունությունը. Ահմադինեժադ

Tert.am. 30-10-2012- Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Սուդանի ափերի մոտ իրանական
ռազմանավերի տեղակայման կապակցությամբ հայտարարել է, որ իր երկիրը բավականաչափ միջոցներ և հզորություն ունի սեփական անվտանգությունն ու Պարսից ծոցի շրջանում կայունությունն ապահովելու համար։ Ինչպես նշում է Al Arabiya-ն, նախագահը նաև ասել է, որ «այդ տարածքը մշտապես գտնվում է խիստ հսկողության տակ, և որևէ օտար երկրի ներխուժման տարբերակը բացառվում է»։ «Իրանը երբեք էլ ագրեսոր չի եղել, սակայն միևնույն ժամանակ հիանալի կարողացել է ինքն իրեն պաշտպանել։ Եթե որևէ մեկը կասկածում է, ապա մենք նրան դա կապացուցենք»,- հայտարարել է Ահմադինեժադը։ Հիշեցնենք, որ երեկ Իրանի ռազմածովային ուժերի նավերը մարտական հերթապահության են սկսել Սուդանի ափերի մոտ։ Իրանական ռազմանավերի այցը պատասխան է մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած այն խոշոր միջադեպին, որը տեղի էր ունեցել Սուդանի մայրաքաղաքի «Յարմուկ» զենքի գործարանում, որն օդային հարվածի հետևանքով այրվել էր: Կատարվածի համար Սուդանն ու Իրանը մեղադրում են Իսրայելին։ Սուդանի իշխանությունները պնդում են, որ իսրայելական օդուժի կործանիչները, որոնք ենթադրաբար արևելքից էին մոտեցել թիրախին, օդային հարված են հասցրել գործարանին: Մի շարք քաղաքական վերլուծաբանների կարծիքով՝ իսրայելական օդուժն այդ կերպ փորձնական հարվածներ է իրականացնել՝ նախապատրաստվելով Իրանի դեմ պատերազմին։

«Իրանի ու Ադրբեջանի հարաբերությունները շարունակում են մնալ լավ». Մեհմանպարաստ

1in.am. 30-10-2012- Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի ու Ադրբեջանի հարաբերությունները շարունակում են մնալ լավ: Այս մասին այսօր Թեհրանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը. «Երկու երկրների ժողովուրդների ավանդույթների ու հայացքների ընդհանրությունները հնարավորություն են ստեղծում երկկողմանի կապերի հետագա ընդլայնման համար: Երկրորդական նշանակության մի շարք հարցերի շուրջ Թեհրանի ու Բաքվի տարբեր մոտեցումները չպետք է ազդեն երկկողմանի կապերի վրա: Ինչ վերաբերում է Կասպից ծովի բնապահպանական խնդիրներին, ապա այդ հարցը գտնվում է մերձկասպյան երկրների խիստ վերահսկողության տակ, նավթային ընկերություններն իրենց գործունեության ժամանակ խստապես պահպանում են բնապահպանական նորմերը»:

ՄԱԿ-ն Իրանին գումար է հատկացրել Ուրմիա լճի վերացումը կանխելու համար

ՄԱԿ-ն Իրանին 135 մլն դոլար է տրամադրել՝ Ուրմիա լճի էկոլոգիական խնդիրների լուծման նպատակով,
տեղեկացրել է Իրանի շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության ղեկավար Մուհամմեդջավադ Մուհամմեդիզադեն։ Ինչպես տեղեկացնում է MEHR գործակալությունը, Մուհամմեդիզադեն հայտարարել է, թե Իրանի լճերի, այդ թվում՝ Ուրմիայի հիմնական խնդիրը լճերը լցվող գետերի ջրերն են։ Համաձայն պաշտոնական տվյալների՝ Ուրմիա լճի շուրջ 70%-ն արդեն չորացել է։ Այժմ ջրի մեկ լիտրում 400 գրամ աղ կա։ Առաջ այն կազմում էր 160-170 գրամ։ Ավելի վաղ Ահմադինեժադը հանձնարարել է Արաքսի ջրամբարից Սալմաստ և Խոյ քաղաքներով ջուր հասցնել Ուրմիային: Ուրմիան երկրի ամենամեծ, իսկ աշխարհի խոշորագույն աղի լճերից մեկն է, որը վերջերս հայտնվել է չորանալու վտանգի առաջ: Բնապահպանները մտահոգված են նախկինում 5400 քառ.կմ մակերես ունեցող լճի` արագությամբ ցամաքելու փաստով և նշում են, որ առաջիկա մի քանի տարում լիճը կարող է ամբողջությամբ անհետանալ: Լճի մակերեսի փոքրացումն ազդում է դրա կենդանական եւ բուսական աշխարհի վրա:

Իրանական անօդաչուն կարողացել է տեղեկություններ հաղորդել Իսրայելի ռազմական գաղտնի օբյեկտների մասին

Tert.am. 29-10-2012- Իրանի իշխանությունները հոկտեմբերի 29-ին հայտարարել են իսրայելական գաղտնի օբյեկտների լուսանկարների սրացման մասին, որոնք ստացվել են իրանական անօդաչուների ֆոտոխցիկներից, հաղորդում է lenta.ru-ն` հղում կատարելով Reuters-ին: Իրանի խորհրդարանի պատգամավոր Էսմաիլ Կոբսարիի խոսքով, անօդաչուն Իրանին է փոխանցել մի շարք իսրայելական ռազմաբազաների լուսանկարներ, և միայն դրանից հետո է այն խփվել: Կովսարին ավելացրել է, որ տեղեկությունները փոխանցվել են իրական ժամանակի ռեժիմում: Այն անօդաչուն, որի մասին խոսք է գնում այստեղ, իսրայելական օդուժի կողմից խփվել է հոկտեմբերի սկզբին Իսրայելի անապատային հատվածում, որտեղ տեղաբաշխված են երկրի գաղտնի միջուկային ռազմական օբյեկտները: Այդ անօդաչուի բաց թողնման պատասխանատվությունը վերձրել էր լիբանանյան «Հեզբոլահ» խմբավորումը, որին աջակցում է Իրանը: Նշենք, որ Իրանը ակտիվորեն զարգացնում է սեփական անօդաչու սարքերի արտադրությունը: Նախորդ տարի իրանական գիտնականներին այդ հարցում «մեծ աջակցություն ցուցաբերեցին» ամերիկացիները` Իրանի տարածքում կորցնելով իրենց նորագույն «անտեսանելի» անօդաչու սարքերից մեկը` RQ-170 Sentinel-ը: Իրանցիները կարողացան գրավել այդ անօդաչուի կառավարումը և իջեցնել այն իրենց օդանավակայաններից մեկում: Դրանից հետո հայտարարվեց, որ Իրանը շուտով նույն կարգի անօդաչուներ կունենա:

Նոյեմբերին Արաքս գետի վրա տեղի կունենա հայ-իրանական համատեղ հիդրոէլեկտրակայանի հիմնարկեքը

Panorama.am. 29-10-2012- Իրանն ու Հայաստանը Արաքս գետի վրա համատեղ հիդրոէլեկտրակայան կկառուցեն: Այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ նշել է ԻԻՀ էներգետիայի նախարարի՝ միջազգային համագործակցության հարցերով տեղակալ Էսմայիլ Մահսուլին: ԻԻՀ էներգետիկայի փոխնախարարը նշել է, որ Իրանն ու Հայաստանը նպատակ ունեն Արաքս գետի վրա 260 մեգավատ հզորությամբ համատեղ հիդրոէլեկտրակայան կառուցել, որի մի մասը համապատասխանաբար կլինի Իրանի տարածքում (Ղարե Չիլեր), իսկ մյուսը ՝ Հայաստանում (Մեղրի): Էսմայիլ Մահսուլիի խոսքով՝ նոր կառուցվելիք հիդրոէլեկտրակայանի հիմնարկեքի արարողությունը նախատեսվում է կատարել ս.թ. նոյեմբերի 18-ին: