Tert.am.17-6-2009- Վաշինգթոնում գտնվող «Մարսի անոմալիաների հետազոտման կենտրոնի» նախագահ Էնդրյու Դ. Բեզիագոն հայտարարել է, որ NASA-ն ոչ միայն թաքցնում է Մարսում առկա կյանքի մասին տեղեկությունները, այլև իր գործունեությամբ վտանգ է ներկայացնում կարմիր մոլորակի փխրուն էկոհամակարգի համար:
Նշենք, որ Էնդրյու Բեզիագոյի տեսությունը հիմնված է Մարսի մակերեսի լուսանկարների վրա, որոնք կատարվել են Spirit մարսագնացի կողմից: Ըստ գիտնականի` այդ լուսանկարներում հստակ երևում են ոչ միայն կացարաններ և կուլտային կառույցներ, այլև հումանոիդների 5 տեսակներ և կենդանիների բազմաթիվ տեսակներ, որոնք երբևիցե բնակվել են Երկրագնդի վրա: Կենդանիների անհայտ տեսակներին գիտնականն արդեն անուն է տվել: Օրինակ, Մարսի կենադանիներից մեկին անվանել է սենդակ:
Էնդրյու Բեզիագոն համոզված է, որ շատ վաղուց Մարսում եղել է, օրինակ, Հին Եգիպտոսի քաղաքակրթության կարգի համակարգ: Մոտավորապես 11 500 տարի առաջ ողջ արևային համակարգը վերապրեց տիեզերական աղետ, որը ոչնչացրեց Երկրագնդում Ատլանտիդան, իսկ Մարսի վրա` կյանքի մեծ մասը: Այժմ Մարսի էկոհամակարգն աստիճանաբար վերականգնվում է, և ցանկացած այլմոլորակային ազդեցություն կործանիչ կլինի վերջինիս համար: Նշենք, որ գիտնականը կոչ է անում աշխարհի առաջատար տիեզերական տերություններին` ԱՄՆ-ին և Ռուսաստանին, դադարեցնել Մարսի մակերեսի ուսումնասիրությունները:
Thursday, June 18, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment