Tert.am.6-6-2009- Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն երեկ համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել։ Ինչպես նշված է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական կայքում, մամուլի ասուլիսի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի արտգործնախարարն ամփոփել են հանդիպման արդյունքները։
Հիլարի Քլինթոնը, պատասխանելով թուրք լրագրողի՝ հայ-թուրքական հարաբերություններում և ղարաբաղյան հակամարտության խնդրի շուրջ հնարավոր առաջընթացի մասին հարցին, նշել է, որ ոգևորված է Հայաստանի և Թուրքիայի միջև գրանցված առաջխաղացմամբ։
«Հայաստանն ու Թուրքիան՝ Շվեյցարիայի կառավարության աջակցությամբ, պարտավորվել են բարելավել երկկողմ հարաբերությունները։ Մենք քաջատեղյակ ենք, որ դա այդքան էլ հեշտ չէ։ Անհրաժեշտ է հանդուրժողականություն և համառություն ցուցաբերել։ Սակայն մինչ այժմ մենք դրան խոչընդոտներ չենք տեսել»,- մեկնաբանել է Հիլարի Քլինթոնը։
ԱՄՆ պետքարտուղարը նաև շեշտել է, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ ինքը մանրամասնորեն քննարկել է այդ հարցը։
«Նա տեղեկացրել է ինձ նոր զարգացումների մասին։ Եվ մենք շարունակում ենք քաջալերել կողմերին՝ շարունակել շարժվել այդ ճանապարհով։ Մենք մեր կողմից կշարունակենք աջակցել նրանց, սակայն հենց Հայաստանի և Թուրքիայի կառավարությունները, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդները պետք է հասկանանան այս ամենի կարևորությունն ու օգտագործեն ընձեռված հնարավորությունը»,- ընդգծել է Հիլարի Քլինթոնը։
Նա նաև հավելել է, որ Միացյալ Նահանգները ողջունում են հարաբերությունների բարելավման գործընթացը, որը շահավետ է նաև ողջ տարածաշրջանի համար։
Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին՝ ԱՄՆ պետքարտուղարը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների համատեղ առաջ շարժվելու ցանկությունն ու աշխատանքը։
«Նրանց վերջին հանդիպումն էլ Սանկտ Պետերբուրգում վկայում է այդ մասին։ Մենք հավատացած ենք, որ կարճ ժամանակահատվածում երկար պատմություն ունեցող խնդիրների առումով լուրջ առաջընթաց է գրանցվել»։Հիլարի Քլինթոնը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում բարձր է գնահատել կողմերի պարտավորվածության զգացումը։ ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ ինքը «բարձր է գնահատում Թուրքիայի կառավարության ամուր դիրքորոշումը»։
Անդրադառնալով միևնույն հարցին՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն իր երախտագիտությունն է հայտնել ԱՄՆ կառավարությանն այդ երկու գործընթացներին աջակցություն ցուցաբերելու համար։
«Մենք լավատեսորեն ենք տրամադրված։ Մենք ցանկանում ենք ապրել բարգավաճող և խաղաղ Կովկասում։ Եվ այդ առումով մենք հետամուտ ենք Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանը, ինչպես նաև պատրաստ ենք միասին աշխատել Միացյալ Նահանգների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հայ-ադրբեջանական խնդիրների կարգավորման շուրջ»,- մեկնաբանել է Թուրքիայի արտգործնախարարը։Monday, June 8, 2009
Թուրքիայի արտգործնախարարը պատրաստ է աշխատել ԵԱՀԿ Մինսկի Խմբի հետ
Tert.am.6-6-2009- Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն երեկ համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել։ Ինչպես նշված է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական կայքում, մամուլի ասուլիսի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի արտգործնախարարն ամփոփել են հանդիպման արդյունքները։
Հիլարի Քլինթոնը, պատասխանելով թուրք լրագրողի՝ հայ-թուրքական հարաբերություններում և ղարաբաղյան հակամարտության խնդրի շուրջ հնարավոր առաջընթացի մասին հարցին, նշել է, որ ոգևորված է Հայաստանի և Թուրքիայի միջև գրանցված առաջխաղացմամբ։
«Հայաստանն ու Թուրքիան՝ Շվեյցարիայի կառավարության աջակցությամբ, պարտավորվել են բարելավել երկկողմ հարաբերությունները։ Մենք քաջատեղյակ ենք, որ դա այդքան էլ հեշտ չէ։ Անհրաժեշտ է հանդուրժողականություն և համառություն ցուցաբերել։ Սակայն մինչ այժմ մենք դրան խոչընդոտներ չենք տեսել»,- մեկնաբանել է Հիլարի Քլինթոնը։
ԱՄՆ պետքարտուղարը նաև շեշտել է, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ ինքը մանրամասնորեն քննարկել է այդ հարցը։
«Նա տեղեկացրել է ինձ նոր զարգացումների մասին։ Եվ մենք շարունակում ենք քաջալերել կողմերին՝ շարունակել շարժվել այդ ճանապարհով։ Մենք մեր կողմից կշարունակենք աջակցել նրանց, սակայն հենց Հայաստանի և Թուրքիայի կառավարությունները, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդները պետք է հասկանանան այս ամենի կարևորությունն ու օգտագործեն ընձեռված հնարավորությունը»,- ընդգծել է Հիլարի Քլինթոնը։
Նա նաև հավելել է, որ Միացյալ Նահանգները ողջունում են հարաբերությունների բարելավման գործընթացը, որը շահավետ է նաև ողջ տարածաշրջանի համար։
Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին՝ ԱՄՆ պետքարտուղարը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների համատեղ առաջ շարժվելու ցանկությունն ու աշխատանքը։
«Նրանց վերջին հանդիպումն էլ Սանկտ Պետերբուրգում վկայում է այդ մասին։ Մենք հավատացած ենք, որ կարճ ժամանակահատվածում երկար պատմություն ունեցող խնդիրների առումով լուրջ առաջընթաց է գրանցվել»։Հիլարի Քլինթոնը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում բարձր է գնահատել կողմերի պարտավորվածության զգացումը։ ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ ինքը «բարձր է գնահատում Թուրքիայի կառավարության ամուր դիրքորոշումը»։
Անդրադառնալով միևնույն հարցին՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն իր երախտագիտությունն է հայտնել ԱՄՆ կառավարությանն այդ երկու գործընթացներին աջակցություն ցուցաբերելու համար։
«Մենք լավատեսորեն ենք տրամադրված։ Մենք ցանկանում ենք ապրել բարգավաճող և խաղաղ Կովկասում։ Եվ այդ առումով մենք հետամուտ ենք Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանը, ինչպես նաև պատրաստ ենք միասին աշխատել Միացյալ Նահանգների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հայ-ադրբեջանական խնդիրների կարգավորման շուրջ»,- մեկնաբանել է Թուրքիայի արտգործնախարարը։
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment