Thursday, June 25, 2009

ՀԱՎԼԱԲԱՐԻ ԲԱՐԲԱՌՆ ՈՒ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Lragir, 24-6-2009 - “Հայաստանի ամրանալը եւ բարգավաճելը շատ կարեւոր նախապայման է մեր բարգավաճելու եւ զարգանալու համար: Եվ Հայաստանը բազմիցս նշել է, որ կայուն եւ բարգավաճ Վրաստանը հույժ կարեւոր է Հայաստանի համար”, հունիսի 24-ին Երեւանում հայտարարել է երկօրյա պաշտոնական այցով մեր երկիր ժամանած Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Նա ուշադրություն է հրավիրել հանգամանքին, որ Երեւանում Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսը առաջին մամուլի ասուլիսն է, որ անցկացնում են վրացերենով եւ հայերենով: Սահակաշվիլին նշել է նաեւ, թե հայկական Հանրային հեռուստատեսությունը երբ այցից առաջ իրենից հարցազրույց է վերցրել, իրեն խնդրել են խոսել անգլերեն: “Բնականաբար խնդիրներ են ստեղծվում: Ես չգիտեմ այդ խնդիրներն ինչպես լուծել: Որովհետեւ մենք այնքան մոտ ենք միմյանց, մեր երկու երկրները: Մենք չենք կարող այս թարգմանության սարքավորումներով միայն հաղորդակցվել: Օրինակ վերջերս իմ արտասահմանցի ընկերներից մեկը, լուսանկարող, պատմում էր, որ Երեւանից Թբիլիսի էր մեքենայով ճանապարհորդում, երբ երիտասարդ 17-18 տարեկան մի պատանի վրացի փորձում էր ծանոթանալ մի երիտասարդ հայուհու հետ: Եվ այդ վրացի երիտասարդը այդ հայուհուն ասում էր ինչ որ բան վրացերեն ասում, չկարողանալով այլ լեզվով իր մտքերն արտահայտել: Ռուսերեն լավ չգիտեր, վրացի լինելով: Ես չգիտեմ ինչ անել: Միգուցե նոր էսպերանտո լեզու պետք է ստեղծել հայերի եւ վրացիների համար եւ միգուցե նոր դասագրքեր պետք է հավլաբարյան բարբառով հրատարակենք, որովհետեւ մեր երկրում, նախագահական պալատի շուրջ բավական շատ են մարդիկ, որ հենց այդ բարբառով են հաղորդակցվում: Սա նույնպես կարեւոր հարց է նաեւ մեր ռազմավարական հարաբերությունների մեջ”, հայտարարել է Սահակաշվիլին:

No comments: