Thursday, June 18, 2009

Իրանում Հայաստանի դեսպանատունն աշխատում է սովորական վիճակում

HayInfo. 18-6-2009- Իրանում Հայաստանի դեսապանատունն աշխատում է սովորական ռեժիմով: Այդ մասին է հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը: Նրա խոքերով, դեսպանատան բոլոր աշխատակիցները գտնվում են Թեհրանում: Այդ մասին հաղորդում է PanARMENIAN.NetԹեհրանում արդեն մեկ շաբաթ է բողոքի զանգվածային ակցիաներ են ընթանում Իրանի նախագահի ընտրության արդյունքների դեմ: Մեկ միլիոնից ավելի մարդ է դուրս եկել այսօր փողոց, աջակցություն հայտնելու համար ընդդիմության ղեկավար Միր Հոսեյն Մուսավիին, գործնականում ողջ քաղաքն է մասնակցում հանրահավաքին: Ըստ Իրանի ԿԸՀ-ի հրապարակած պաշտոնական արդյունքների, հունիսի 12-ին Իրանում առաջին փուլում կայացած ընտրություններում հաղթել է Մահմուդ Ահմադինեժադը` 62,6 տոկոս, բարեփոխիչ Միր Հոսեյն Մուսավին ընդամենը` 33,7 տոկոս, Մոհսեն Ռեզաին` 1,7 տոկոս, Մեհդի Քարուբին` 0,85 տոկոս:

No comments: