HayInfo.7-9- 2009- Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը երեք կողմի առնչվում՝ Հայաստանին, Ադրբեջաննին ու Թուրքիային, կարծում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։Այդ մասին հաղորդում է “Նովոստի-Արմենիան“:Օգոստոսի 31-ին Թուրքիայի և Հայաստանի արտգործանախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտը հայտարարեցին, որ Հայաստանի հետ բանակցություններում, որոնք ընթանում են Շվեյցարիայի միջնորդությամբ, պայմանավորություն է ձեռք բերվել «քաղաքական խորհրդատվություններ» սկսել բանակցությունների ընթացքում շվեյցարական միջնորդությամբ նախնական ստորագրած երկու արձանագրությունների` «Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» շուրջ: Քաղաքական խորհրդակցությունները ծրագրվում է ավարտել վեց շաբաթվա ընթացքում, որից հետո կստորագրվեն երկու արձանագրությունները, որոնք կներկայացվեն երկու երկրների խորհրդարանների հաստատմանը:«Ես չեմ բացառում այն հավանականությունը, որ ներկայիս փուլում գոյություն ունի մի ներքին պայամանավորվածություն Ադրբեջանի կողմից իրավիճակը չսրելու ուղղությամբ»,- երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Դեմոյանը։Միաժամանակ փորձագետը նշեց, որ ադրբեջանական հասարակությունում այսօր բավականին ուժեղ է «ոգու ընկճվածությունը»։«Փաստորեն 17 տարի անընդմեջ Ադրբեջանը դիտարկել է Թուրքիային որպես իր «ավագ եղբոր», ընդ որում՝ ոչ միայն ղարաբաղյան հարցում»,- պարզաբանեց նա։Դեմոյանն ասաց նաև, որ միջնադարյան «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը, որ որդեգրել էին Թուրքիան և Ադրբեջանը, լրջորեն խախտված է։«Այդ սկզբունքն անընդունելի է 21-րդ դարի միջազգային քաղաքականության համար, հատկապես մի երկրի պարագայում, որը ձգտում է անդամակցել Եվրամիությանը»,- ընդգծեց Դեմոյանը։Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։Առաջին քայլերը հարաբերություններում արվեցին 2008թ. սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն առաջին անգամ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այցելեց Երևան՝ 2010 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում երկու երկրների հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու համար։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։
Tuesday, September 8, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment