Saturday, September 5, 2009

Հայաստանը Թուրքիայի հետ երբեք չի քննարկի Հայոց ցեղասպանությունը

/PanARMENIAN.Net/ 04.09.2009 - «Որոշ ուժեր կարծում են, որ պատմական հարցերը քննող ենթահանձնաժողովի ձեւավորումը, որն իր տեղը գտավ Արձանագրությունների մեջ, կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության փաստը, ինչն իրականությանը չի համապատասխանում»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Սահակյանի խոսքերով, Հայաստանը Թուրքիայի հետ երբեք չի քննարկի Հայոց ցեղասպանությունը, ավելին` քննարկումների փուլը վաղուց ավարտվել է եւ աշխարհի շատ երկրներ արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը: «Ըստ էության, Թուրքիան նույնպես ճանաչել է այն, ուղղակի նա հիմա մեզ հետ վիճաբանում է այս երեւույթի անվան վերաբերյալ, որպեսզի ճանաչման հետեւանքները ավելի մեղմ լինեն թուրքական պետության համար»,- ավելացրեց Գալուստ Սահակյանը: Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշեց, որ ենթահանձնաժողովը կզբաղվի հայկական եկեղեցիների, տեղանունների, հուշարձանների հարցերով եւ ոչ թե Ցեղասպանության խնդրով:

No comments: