«Մեր նախագահը Հայաստան գնացել է, մնացածն արդեն Հայաստանի նախագահի իրավասությունն է»
«ԱԶԳ», 08-09-2009- Այս հայտարարությունը սեպտեմբերի 5-ին Կեսարիայում արեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիա-Էստոնիա ֆուտբոլի ազգային հավաքականների խաղից առաջ, որին նա ներկա էր եղել: Էրդողանի հայտարարությանը հաջորդ օրը անդրադարձավ թուրքական հանրային հեռուստատեսությունը, կայքէջում գրելով. «Հայաստանի հետ պատասխան խաղի առնչությամբ վարչապետ Էրդողանն ասաց. «Մեր հարգարժան նախագահը Հայաստան գնաց եւ ցույց տվեց հաշտության նկատմամբ Թուրքիայի հակվածությունը: Մնացածն արդեն Հայաստանի նախագահի իրավասությունն է: Նրանք դրանով համաշխարհային հասարակական կարծիքի առջեւ ցույց կտան` հաշտեցմանը մո՞տ են կանգնած, թե՞ հեռու»:
Այդ ընթացքում «Հայաստանի եվրոպացի բարեկամները» խմբի նախագահ Միշել Քեմպեքը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված «երկկողմ հարաբերությունների կարգավորման» մասին արձանագրության համար առաջարկեց Նոբելյան մրցանակի թեկնածու առաջադրել երկու երկրների նախագահներին` Սերժ Սարգսյանին եւ Աբդուլլահ Գյուլին»:
Tuesday, September 8, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment