Wednesday, October 14, 2009

NEWS.am-ը սկսում է թուրքերենով հեռարձակումը

News.am. 14-10-2009- - NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը սկսում է հեռարձակվել նաեւ թուրքերենով: Գործակալության կայքի թուրքական էջը պատրաստ է գործարկման: Տեղեկատվական բազայում ներառված են լուրեր՝ սկսած ս/թ հոկտեմբերի 1-ից: NEWS.am-ի խմբագրությունը կարծում է, որ Հայաստանի լուրերի թուրքերեն լեզվով հեռարձակումը, նաեւ հայ քաղաքական, հասարակական գործիչների՝ ներքին եւ արտաքին քաղաքական գործընթացների վերաբերյալ մեկնաբանությունները հատուկ կարեւորություն եւ արդիականություն են ստանում հայ-թուրքական երկկողմ հարաբերությունների կարգավորմանը միտված երկխոսության համատեքստում: Հուսով ենք՝ թուրքալեզու լսարանը հնարավորություն կստանա հստակ եւ ամբողջական տեղեկատվություն ստանալ Հայաստանի կյանքի, նրա առաջնահերթությունների, նաեւ՝ հայկական Սփյուռքի ակտիվության մասին:

No comments: