Thursday, November 12, 2009

Հայաստանի կառավարությունը կրկին դեմ է հանդես եկել ԼՂՀ ճանաչման մասին օրինագծին

/PanARMENIAN.Net/ 12.11.2009 - Հայաստանի կառավարությունը կրկին դեմ է հանդես եկել ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման մասին օրինագծին՚: ՙԱյս պահի դրությամբ ԼՂՀ անկախության ճանաչումն աննպատակահարմար է մեզ համար՚,-հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` ելույթ ունենալով ՀՀ կառավարության հերթական նիստում: ՙԺառանգություն՚ կուսակցությունն առաջին անգամը չէ, որ դեմ է հանդես գալիս Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչմանը: Կուսակցությունը գտնում է, որ ԼՂՀ ճանաչումը Հայաստանի կողմից կնպաստի նրա ներգրավմանը ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացում :

No comments: