Thursday, November 12, 2009

Բուլղարիայում ազգայնական կուսակցության ղեկավարը ինքնահրկիզման փորձ է արել՝ բողոքելով թուրքերեն լուրերի հեռարձակման դեմ

News.am. 12-11-2009- Բուլղարիայում ազգայնական կուսակցության ղեկավարը, որպես բողոք թուրքերեն լուրերի հեռարձակման դեմ, փորձել է իրեն այրել: Այս մասին տեղեկացնում է թուրքական CNNturk-ը: «Բուլղար տղամարդիկ» կուսակցության ղեկավար Ռոսեն Մարկարովը բուլղարական ազգային հեռուստաընկերության դեմ ինքնահրկիզման փորձը արել է` ընդդեմ ազգային հեռուստատեսությամբ թուրքական լուրերի հեռարձակման: Հավաքված բողոքավորների ցուցապաստառների վրա գրված էր. «Ոչ թուրքերեն լուրերին, ինչ կարիք կա նման խայտառակության»: Բացի այդ Բուլղարիայում ստորագրահավաք է սկսվել՝ ընդդեմ թուրքերեն լուրերի հեռարձակման: Ի դեպ, 2009-ի ամռանը Բուլղարիայի արտգործնախարար Ռումյանա Ժելեւան հայտնել է, որ 1912-1920 թվականներին Թուրքիայից հեռացած բուլղարների համար նախապատրաստվում է փոխհատուցման պահանջ ներկայացնել Թուրքիային:

No comments: