Thursday, November 12, 2009

Իրան-Հայաստան երկաթուղու տեխնիկատնտեսական հիմնավորումներն ավարտելու համար Հայաստանն սպասում է Ասիական զարգացման բանկի կողմից վարկերի քանակի հաստատմանը

/PanARMENIAN.Net/ 11.11.2009 - Ասիական զարգացման բանկի հետ բանակցություններ են վարվում Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումները կատարելու համար վարկեր տրամադրելու վերաբերյալ: Այս մասին հայտնեց կապի եւ տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանը Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: «Հետագա բոլոր քայլերը բխելու են այս առաջին քայլից, քանի դեռ պատրաստ չեն տեխնիկատնտեսական հիմնավորումները, ֆինանսավորման մասին խոսելն անիմաստ է», - ընդգծեց Սարգսյանը: Նախարարության ղեկավարը նշեց, որ Հայաստանը սպասում է Ասիական զարգացման բանկի կողմից վարկերի քանակի մասին հաստատման, որպեսզի անմիջապես սկսի շինարարությունը. «Կարծում եմ դա կլինի եկող տարվա սկզբին», - ասաց նա: Այդ համատեքստում Գուրգեն Սարգսյանն ավելացրեց, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ ֆինանսավորման մասին պայմանավորվածություն կա, որի համաձայն, երբ սկսվի երկաթուղու կառուցումը, Իրանը Հայաստանին պատրաստ է տալ դրամական միջոցներ մինչեւ 400 մլն. դոլար` շինարարական աշխատանքները հանրապետության տարածքում իրականացնելու համար:

No comments: