/PanARMENIAN.Net/ 11.11.2009 - «Ժառանգություն» կուսակցության երիտասարդները եւ մի շարք հասարակական կազմակերպությունների անդամներ նոյեմբերի 12-ին` ժամը 16:30, Երեւանի Բաղրամյան պողոտայում` ՀՀ Սահմանադրական դատարանի դիմաց, անցկացնելու են բողոքի ցույց` ընդդեմ Հայաստանի Հանրապետությունում տիրող բռնապետական ռեժիմի, հայ-թուրքական Արձանագրությունների եւ «մադրիդյան սկզբունքների»:
Գործողությանը կմասնակցեն «Ժառանգություն» կուսակցության, Թեղուտի արգելոցի պաշտպանության խմբի, «Փաստաբաններ մարդու իրավունքների համար» հասարակական կազմակերպության, Քաղաքացիական ազգային նախաձեռնության ներկայացուցիչներ, հաղորդում է «Ժառանգություն» կուսակցության մամլո ծառայությունը:
Thursday, November 12, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment