Monday, December 7, 2009

«Ներողություն ենք խնդրում Ադրբեջանի թուրքերից» քարոզարշավը հավաքել է 70 հազ. ստորագրություն

Tert.am.7-12-2009- «Ո՛չ հայ-թուրքական սահմանի բացմանը։ Ներողություն ենք խնդրում Ադրբեջանի թուրքերից» արշավը, որը մեկնարկել է Ստամբուլում հոկտեմբերի 22-ին Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության «Ֆաթիհ» կազմակերպության կողմից, մոտեցել է ավարտին։ Քարոզարշավի շրջանակներում ընդհանուր հաշվով հավաքվել է 70 հազ. ստորագրություն։ «Ազգայնական շարժում» կուսակցության «Ֆաթիհ» կազմակերպության ղեկավար Ալի Դինչեր Չոլաքը, ինչպես նաև կուսակցության այլ անդամներ ստորագրություններ պարունակող փաստաթղթերը հանձնել են Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարան։ Ինչպես նշել են ակցիայի կազմակերպիչները, իրենք հասել են իրենց նպատակին՝ հավաքելով շուրջ 70 հազ. ստորագրություն, մինչդեռ «Ֆատիհ» կազմակերպության անդամների քանակը կազմում է 50 հազ.։ Կազմակերպիչների համաձայն՝ փաստաթղթերի կրկնօրինակները ուղարկվելու են Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն և տարբեր լրատվամիջոցներին։

No comments: