Sunday, December 27, 2009

Ուկրաինայի Ւզյում քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Tert.am. 25-12-2009- Ուկրաինայի Խարկովի շրջանի Իզյումի քաղխորհուրդը, քննարկել և միաձայն հաստատել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող՝ Իզյումի հայկական համայնքի վարչության ղեկավար Նիկոյալ Ադիխանյանի ուղերձը։ Քաղխորհուրդը որոշել է դիմել Ուկրաինայի նախագահին և Գերագույն ռադային՝ հայ ժողովրդին սատարելու և օրենսդրորեն Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խնդրանքով։ Այդ մասին հաղորդում է Analitika.at.ua-ն: Ինչպես նշել է Նիկոլայ Ադիխանյանը, սա շատ կարևոր իրադարձություն է Ուկրաինայի հայկական համայնքի և ընդհանրապես ողջ հայ ժողովրդի համար: Ադիխանյանն իր շնորհակալությունն է հայտնել բոլոր գործընկերներին աջակցության համար: Նշենք, որ սա Ցեղասպանությանն առնչվող արդեն երրորդ որոշումն է, որ ընդունվում է Ուկրաինայում։ 2005թ. մայիսի 19–ին Ղրիմի Գերագույն ռադան որոշում էր ընդունել ապրիլի 24–ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր ճանաչելու մասին։ Այս տարվա նոյեմբերի 26–ին մայրաքաղաքի Գոլոսեևի շրջանային խորհուրդը դատապարտել էր Օսմանյան կայսրության իրականացրած հայերի Ցեղասպանությունը։

No comments: