Panorama.am. 29-12-2009- Անկարան ճակատագրական պահեր է ապրում. այս վերտառությամբ հրապարակված տեղեկատվությունում թուրքական «Milliyet» օրաթերթը հայտնում է, որ Սահմանադրական դատարանի վճռով լուծարված «Ժողովրդավարական հասարակություն» (ԺՀԿ) քրդական կուսակցության պատգամավորների` դատարանում ցուցմունքներ տալու լարվածությունը ավելի է սրվում:
Այսպես` Անկարայի ծանր հանցագործությունների N11 դատարանի նոյեմբերի 14-ի որոշմամբ` «ԺՀԿ»-ական 4պատգամավորներ պետք բերման ենթարկվեին: Այդ նպատակով թուրք ոստիկաններն այսօր առավոտյան այցելել են «Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության» (ԽԺԿ) գլխավոր գրասենյակ: Նշենք, որ նախկին «ԺՀԿ»-ական պատգամավորներն այժմ միացել են վերոնշյալ կուսակցությանը:
Ոստիկանները դատարան տանելու համար փնտրել են պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված նախկին կուսակցապետ Ահմեթ Թյուրքին, Այսել Թուղլուքին և պատգամավորներ Սելահաթթին Դեմիրթաշին ու Էմինե Այնային, սակայն վերջիններս գրասենյակում չեն եղել: Ոստիկաններին դիմավորել է միայն «ԽԺԿ» առաջնորդ Դեմիր Չիչեքը:
Թուրքական «Sabah» օրաթերթն էլ հայտնում է, որ որոնման մեջ գտնվող Ահմեթ Թյուրքի և Այսել Թուղլուքի նկատմամբ ձերբակալման վճիռ է արձակվել:
Ոչ մի տարակույս, որ Թուրքիան մի մեծ բանտ է ազգային փոքրամասնությունների շահերը պաշտպանող քաղաքական գործիչների համար: Նրանք, ովքեր համարձակվում են հեռանալ թուրքական իշխանությունների պարտադրած կարծրատիպերից, փաստորեն, մոտենում են բանտի դռներին:
Tuesday, December 29, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment