/PanARMENIAN.Net/ 06.12.2009 - Ադրբեջանցի ուսանողները ծրագրում են հաջորդ շաբաթվա ընթացքում բողոքի ցույց անցկացնել Euronews հեռուստաալիքի կենտրոնական գրասենյակի դիմաց: Ադրբեջանցի ուսանողների դժգոհության պատճառն է դարձել Euronews հեռուստաալիքի` «Լեռնային Ղարաբաղ` փոփոխությունների քամի» խորագրով Լեռնային Ղարաբաղի մասին տեսանյութը, որում տեսանյութի հեղինակը Ղարաբաղը բուն հայկական հող էր անվանել:
Այդ առիթով Ադրբեջանի ԱԳՆ բողոք հայտնեց հեռուստաալիքին` սպառնալով Euronews ղեկավարությանը, որ Ադրբեջանում կարող են այդ հեռուստաալիքի հեռարձակման հետ կապված խնդիրներ առաջանալ, հաղորդում է ԱՊԱ-ն:
Euronews հեռուստաալիքի կենտրոնական գրասենյակը գտնվում է Լիոն քաղաքում:
Monday, December 7, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment