Thursday, January 28, 2010

«Եվրոտեսիլ-2010»

7or.am.27-1-2010- Օրերս Երևանում հայտնի դարձավ «Եվրոտեսիլ-2010» էստրադային երգի միջազգային մրցույթի նաընտրական փուլի ևս մեկ թեկնածուի անուն Հայաստանից: Բացի Միհրանից, Էմիից, Ռազմիկ Ամյանից, Եվա Ռիվասից, Եվրոպան գրավելու իր ցանկությունն է հայտնել երիտասարդ երգիչ Հայկ Կասպարովը: Արդեն 2009 թ. սկզբին երգիչը Հայաստանի Առաջին ալիքի կողմից ներկայացվեց ,Տարվա հայտնությունե անվանակոչությանը, հանդիսատեսի դատին ներկայացրեց երկու տեսահոլովակ, որոնք երկար ժամանակ մնացին տարբեր հեռուստաալիքների հիթ-շքերթներում, համերգներով հանդես եկավ Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Պոդոլսկում, Լոնդոնում, Իրանում և անգամ Ավստրալիայում: 2010թ. հունվարին երգիչը «Միշտ ժպտա» տեսահոլովակով ներկայացվեց ԱՄՆ-ում անցկացվող «Armenian Golden Star Awards» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությանը «Hit of The Year» և «Best Modern Male Singer of The Year» անվանակոչումներում: Ստեղծագործությունը, որը երգիչը կկատարի նախընտրական փուլի ժամանակ, կոչվում է «You Know»:

No comments: