Panorama.am. 20-2-2010- Միջազգային կրոնական ազատությունների հարցով ամերիկյան հանձնաժողովն իր անհանգստությունն է հայտնել ադրբեջանական իշխանությունների` երկրում կրոնական ազատությունների ոտնահարման, ազատության իրավունքի, ինչպես նաև` հավաքների կազմակերպման նորմերը խախտելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Հանձնաժողովի ավագ վերլուծաբան Քատերին Կոզմանը «Թուրան» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ներկայացրել է Ադրբեջանում վերջին ժամանակներս գրանցված, հավատացյալներին ճնշման ենթարկելու փաստերը, մասնավորապես` Բանանյարում հավատացյալների կրոնական միջոցառումը ցրելու միջադեպը:
Վերլուծաբանը նշել է, որ, եթե նույնիսկ այդ միջոցառումը չէր արտոնվել, ոստիկանությունը նրանց նկատմամբ ոչ համաչափ գործողություններ է իրականացրել:
Ավելի վաղ, վերոնշյալ հանձնաժողովի ղեկավար Լեոնարդ Լեոն հայտարարել էր, որ վերջին հինգ տարիներին, Ադրբեջանում կրոնական ազատությունների հետ կապված վիճակը վատթարացել է: Նա նշել էր, որ 2009 թվականի գարնանը տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների արդյունքում հավատացյալների իրավունքները սահմանփակվել են:
Հանձնաժողովի նախագահը նշել է, որ իշխանությունների կողմից նախաձեռնված կրոնական կազմակերպությունների վերագրանցման գործընթացի արդյունքում` շատ կրոնական կազմակերպություներ այդպես էլ գրանցում չեն ստացել: Լեոն Ադրբեջանական իշխանություններին կոչ է արել` իրականացնել ԵԱՀԿ-ի առջև ստանձնած պարտավորությունները:
Լեոնարդ Լեոն ադրբեջանական իշխանություններին կոչ է արել Բանանյար գյուղում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ միջազգային հետաքննություն անցկացնել:
Նշենք, որ Բանանյար գյուղում տեղի ունեցած միջադեպից անմիջապես հետո, Ադրբեջանում ԱՄՆ-ի և Նորվեգիայի դեսպանատների ներկայացուցիչները մեկնել էին Բանանյար, որպեսզի մոտիկից ուսումնասիրեին նշյալ գյուղում տեղի ունեցած արտակարգ պատահարի մանրամասները: Սակայն գյուղի մատույցներին, նրանց էին մոտեցել մի խումբ մարդիկ և հրմշտել դիվանագետներին` խոչընդոտելով նրանց մուտքը Բանանյար: Ընդ որում նրանք զինված են եղել հրաձիգներով:
Saturday, February 20, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment