Wednesday, March 31, 2010

Թուրքիայի վարչապետը մեկնում է ԱՄՆ

News.am.31-3-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փոխել է իր որոշումը եւ ապրիլի 12-ին մեկնելու է Միացյալ Նահանգներ: ԱՄՆ-ում հայկական թիվ 252 բանաձեւի ընդունումից հետո Թուրքիայի վարչապետը հայտնել էր, որ ինքը չի մեկնելու ԱՄՆ` մասնակցելու ապրիլի 12-13-ը կազմակերպվելիք միջուկային անվտանգության համաժողովին, իսկ իր փոխարեն կմեկնի այլ թուրք պաշտոնյա: Թուրքական Sky Turk-ի փոխանցմամբ` Էրդողանը փոխել է որոշումը եւ կմասնակցի Բարաք Օբամայի նախաձեռնությամբ կազմակերպվող միջուկային համաժողովին: Էրդողանը Վաշինգտոն կմեկնի համաժողովից մեկ օր առաջ եւ իր հետ կտանի նաեւ Վաշինգտոնից ետ կանչած դեսպան Նամըք Թանին: Թուրքական Internethaber-ը իր հերթին տեղեկացնում է, որ Էրդողան-Օբամա հանդիպումը շատ կարեւոր է: Քանի որ Օբամայի ապրիլի 24-ի ելույթից առաջ տեղի ունենալիք հանդիպմանը կքննարկվի նաեւ հայ-թուրքական արձանագրությունների ընթացքը:

No comments: