Thursday, July 29, 2010

Գարեջուրը նույնպես մեծացնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը

Panorama.am. 29-7-2010- Գերմանացի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ ալկոհոլային խմիչքների պարբերաբար օգտագործման պատճառով առաջանում են օնկոլագիական հիվանդություններ: Այս մասին գրում են գերմանական լրատվամիջոցները: Գիտնականների պնդմամբ, հիվանդության առաջացման պատճառ կարող են դառնալ ոչ միայն թունդ սպիրտային խմիչքները, այլ նաև գարեջուրը: Մասնագետների խոսքերով, սպիրտը ազդում է մարդու բոլոր օրգանների վրա, հիմնականում` սիրտ, երիկամ, լյարդ, իմունային համակարգ և այլն: Աղբյուրը հիշեցնում է, որ վերջերս գիտնականները նաև պարզել են, որ ալկոհոլը վնասում է մարդու ուղեղն ընդամենը 6 րոպեում: Մասնագետները հաշվարկել են, որ եթե ամեն օր մարդ օգտագործի 50 գրամ մաքուր սպիրտ, ապա չարորակ ուռուցքի առաջացման հավանականությունը երեք անգամ մեծանում է, իսկ 80 գրամից ավելիի դեպքում` քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը 18 անգամ է մեծանում: Եթե սովորություն է դառնում սպիրտային խմիչքների օգտագործումը, ապա վտանգն ավելանում է 44 անգամ: Ուսումնասիրողները նաև պարզել են, որ կանանց խմիչքն ավելի մեծ վնասներ է պատճառում:

No comments: