Saturday, August 7, 2010

«Բիզիմ Յոլ». Ադրբեջանի և ԵԱՀԿ հնարավոր երկխոսությունը տապալված է

Չնայած այն հանգամանքին, որ ԵԱՀԿ-ն ադրբեջանական իշխանություններին հորդորել էր չխոչընդոտել ազատ հավաքների անցկացմանը, պաշտոնական Բաքուն կրկին արգելում է դրանք: Այս մասին տեղեկացնում է «Բիզիմ յոլ» պարբերականը: Նշենք, որ ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների նախընտրական գնահատման առաքելության բյուրոյի զեկուցում Ադրբեջանում ժողովրդավարական ընտրությունների մթնոլորտի բարելավման հետ կապված զեկույց էր հրապարակել, որը պայմանավորված է առաջիկայում Ադրբեջանում սպասվող խորհրդարանական ընտրություններով: Պարբերականն այդ փաստը գնահատում է որպես ԵԱՀԿ-ի և Ադրբեջանի միջևնախընտրական շրջանի երկխոսության տապալում: Զեկույցում մասնավորապես նշվում է, թե միայն այն հանգամանքը, որ քաղաքական կուսակցությունները իշխանությունների կողմից կանոնավոր ձևով մերժվում են Բաքվի կենտրոնում հանրահավաքներ կազմակերպելուց խոսում է այն մասին, որ երկրում, փաստորեն, հավաքների ազատությունը սահմանափակվում է:

No comments: