ՀՀ կառավարության դիրքորոշումը ՀՀ Սյունիքի մարզում ուրանի հանքավայրի շահագործման վերաբերյալ.
Հիմք ընդունելով 2008 թվականի փետրվարի 6-ի ՀՀ բնապահպանության նախարարության և ՌԴ Ռոսատոմ ատոմային էներգիայի պետական կորպորացիայի միջև ուրանի հանքաքարերի երկրաբանական հետախուզման, արդյունահանման և վերամշակման ոլորտում համագործակցության զարգացման վերաբերյալ հուշագիրը` ՀՀ կառավարությունը որոշել է. Հայաստանի Հանրապետության տարածքում ուրանի հանքաքարերի երկրաբանական հետախուզման գործունեություն իրականացնել ՌԴ Ատոմռեդմետզոլոտո բաց բաժնետիրական ընկերության հետ: Այս նպատակով ՀՀ կառավարությունը թույլատրել է ներդնել Հայաստանի Հանրապետությանը պատկանող երկրաբանական տեղեկատվությունը` 46120.5 հազ. դրամի չափով:
2009 թվականի ապրիլի 23-ին ՀՀ կառավարությունը N 419-Ն որոշմամբ թույլատրել է ՙՀայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն՚ ՓԲԸ-ին ՀՀ տարածքում իրականացնել ուրանի հանքաքարի երկրաբանական հետախուզում` 5 տարի ժամկետով` ուրանի հանքաքարի հետախուզված հանքավայրերի շահագործման ընթացքում ակնկալվող արտադրանքի բաժանման կամ շահույթի բաշխման հարցերի անդրադարձը թողնելով անորոշ ապագային:
ՀՀ կառավարության դիրքորոշումը ՀՀ Սյունիքի մարզում զբոսաշրջության զարգացման և խթանման վերաբերյալ.
Տաթևի վերածնունդ ծրագիրը պետական և մասնավոր հատվածների համագործակցությամբ իրականացվող նախաձեռնություն է, որն իրագործվում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից: Հիմնադրամը ոչ կառավարական կազմակերպություն է, որը հիմնվել է ՀՀ կառավարության և տարբեր երկրների առաջատար գործարարների համագործակցության սկզբունքով: Հիմնադրամը գործում է պետական-մասնավոր համագործակցության սկզբունքով, որը նպատակ ունի տնտեսության առանցքային ոլորտների բեկումնային զարգացման միջոցով հասնել ազգային մրցունակությանը: Այս ոլորտներն են` զբոսաշրջությունը, առողջապահությունը և կրթությունը: Մրցունակության հիմնադրամի խորհրդի նախագահը ՀՀ վարչապետն է:
Մրցունակության հիմնադրամը Տաթևը հայտարարել է Հայաստանի զբոսաշրջության հարավային առանցքի հիմնաքար, որը ներառում է Վայոց ձորի և Սյունիքի մարզերը: Այն սկիզբ է առնում Նորավանքից և հարևան Արենի գյուղից, շարունակվում դեպի Հայաստանի հարավային քարանձավներ, Ջերմուկ քաղաքը, Քարահունջի հին աստղադիտարանը և ներառում Տաթևն ու Որոտան գետի կիրճը: Այնուհետև առանցքը բացում է ճանապարհ դեպի Գորիս (այնտեղից էլ` Արցախ) և Կապան (այնտեղից` Մեղրի և Իրան):
ՀՀ քաղաքացիների, հասարակական և քաղաքական միավորումների ու տեղական ինքնակառավարման մարմինների դիրքորոշումը ՀՀ Սյունիքի մարզում ուրանի հանքավայրի շահագործման վերաբերյալ.
ՀՀ Սյունիքի մարզի բնակիչները` բազմահազար ստորագրություններով, Հայաստանի Հանրապետության հասարակական և քաղաքական միավորումները` հայտարարություններով, Սյունիքի մարզի Կապան քաղաքի և Լեռնաձոր գյուղի ավագանիները` որոշումներով, դեմ են արտահայտվել ՀՀ տարածքում իրականացվելիք ուրանի հանքաքարի երկրաբանական որոնման, հետախուզման և ուրանի հանքավայրերի շահագործման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշմանը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների ոտնահարում.
ՀՀ իշխանությունները խախտել են ազգային և միջազգային օրենսդրությունը: Մասնավորապես, չեն ապահովել հասարակության արդյունավետ մասնակցությունը որոշումների ընդունման վաղ փուլերում, որոշումների ընդունման գործընթացներում հաշվի չեն առնվել հասարակության կողմից ներկայացված կարծիքները, որոշումների ընդունման վերաբերյալ անմիջապես իրազեկում չի կատարվել:
Փաստական հանգամանքներ.
ՀՀ Սյունիքի մարզն իր ընդամենը 4,506 քառակուսի կիլոմետր տարածքով և աշխարհագրական դիրքով չի կարող միաժամանակ շահագործել ուրանի հանքավայր և զարգացնել զբոսաշրջություն: Հիմք ընդունելով վերը թվարկված փաստերը և ծանոթանալով կառավարության այս երկու դիրքորոշումներին, հարց է առաջանում` արդյո՞ք այս որոշումներն ընդունվել են միևնույն պետության շահը սպասարկելուն կոչված կառավարության կողմից: ՀՀ վարչապետի գլխավորած մրցունակության հիմնադրամը վերոնշալ երեք առաջնահերթությունների կողքին որտե՞ղ տեսավ կամ որտե՞ղ է տեսնում հանքարդյունաբերությունը, այն էլ` ուրանի հանքավայրի շահագործումը: Իրականում ի՞նչ է թաքնված միմյանց ոգով հակասող այս որոշումների հիմքում: Հայտարարելով, որ Տաթևը Հայաստանի զբոսաշրջության հարավային առանցքի հիմնաքարն է և հրավիրելով աջակցել ու ներդրումներ կատարել Տաթևի վերածնունդ ծրագրի մեջ, միևնույն ժամանակ նույն տարածքում իրականացնելով ուրանի հանքավայրի երկրաբանահետախուզական աշխատանքներ, ակնհայտ է դառնում, որ իրականում կարող է գործել Սյունիքի մարզը դատարկելու հեռահար հանցավոր, հակահայկական ծրագիրը: Մի՞թե պարզ չէ, որ զբոսաշրջիկները չեն այցելի մի տարածք, որտեղ ուրանի երկրաբանահետախուզական աշխատանքներ են տարվում: Ուրանի վերաբերյալ կառավարության ծրագրին ծանոթանալով գործարարներից քանի՞սը ներդրում կանի Տաթևի վերածնունդ հիմնադրամում: Շահագործման էպիկենտրոնը Լեռնաձոր համայնքն է, որը գտնվում է մեր պետության համար կարևորագույն նշանակություն ունեցող Երևան-Մեղրի-Իրան մայրուղու վրա, Տաթևից ընդամենը մի քաի տասնյակ կիլոմետր հեռավորությամբ. ակնհայտ չէ՞ հանքավայրի շահագործման հակազգային բնույթը, հատկապես որ` այն ուղղակի կհանգեցնի Նախիջևանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Լեռնաձորի և հարևան համայնքների հայաթափմանը:
Պահանջագիր-ահազանգի էության մասին.
Վաղը նախատեսված Տաթեւ-Հալիձոր ճոպանուղու բացմանը իմ նախաձեռնությամբ և ՙԺառանգություն՚ կուսակցության երիտասարդների ու մի շարք ՀԿ-ների և Սյունիքի մարզի բնակիչների մասնակցությամբ ցանկացել էինք անցկացնել բողոքի ակցիա` ընդդեմ ուրանի շահագործման ծրագրի և ի զորակցություն հայրենի զբոսաշրջության: Քանի որ բացմանը մասնակցելու են ՀՀ տարբեր պաշտոնյաներ և բազմաթիվ օտարերկրացի հյուրեր` անվտանգության ծառայությունը և մարզի ողջ ղեկավարությունը հատուկ միջոցառումներ են ձեռնարկում` ուղղված Սյունիքի մարզի բողոքող բնակչության դեմ, որպեսզի նրանք չմասնակցեն մեր ակցիային: Նախապես պլանավորված բողոքի միջոցառումը մեր կողմից որոշվեց փոխարինել ՙՏաթեւի վերածնունդ՚ ծրագրի ղեկավարներին և ողջ հանրությանն այս պահանջագիր-ահազանգը հղելով: Սա նաև հասարակական պահանջ է` սատար կանգնելու հանքավայրի շահագործման դեմ պայքարին, որովհետեւ մարզի զարգացմանը նպաստող զբոսաշրջային ողջունելի ծրագրի կողքին դրված է մյուս ծրագիրը, որը ոչ միայն հակազգային է ու ապօրինի, շահույթը` չնչին ու կարճաժամկետ, այլ նաև իրագործվելու դեպքում լրջագույնս վտանգելու է մեր երկրի ինքնիշխանությունը:
Պահանջ.
Սույն պահանջագիր-ահազանգով Տաթեւի վերածնունդ ծրագրի ղեկավարներից պահանջում ենք անհապաղ դիմել ՀՀ կառավարությանը` պահանջելով հրաժարվել ուրանի երկրաբանահետախուզական աշխատանքների և ապագա ուրանի հանքավայրերի շահագործման վերաբերյալ ծրագրերից:
Վերջաբան.
ՀՀ կառավարությունը, հավատարիմ, մնալով իր որդեգրած քաղաքականությանը, կշարունակի պնդել իր հնչեցրած պարզաբանումները, թե այս փուլում հանքավայրի շահագործում չի սպասվում և ներկայումս տարվող աշխատանքներն անվնաս են: Չենք կարծում, որ Տաթեւի վերածնունդ ծրագրում ներգրավված գործարարները դյուրահավատ են, հետևաբար` քաջ գիտակցում են, որ հենց այնպես գումարներ չեն ներդրվում ուղղակի հետախուզում անելու. միջոցները ներդրվում են հստակ ակնկալիքով: Իսկ ուրանի հանքավայրի շահագործումը, անխուսափելիորեն հանգեցնելով մարզի բնակչության արտագաղթի նոր ալիքին և բնապահպանական աղետին, ՙհեռանկարում՚ ուղղակի նպաստելու է Մեծ Թուրան ստեղծելու թուրքական ծրագրին, որի կենսունակությանն այս դեպքում աջակցողը լինելու է ուրանի հանքավայրի շահագործմամբ շահագրգիռ կառավարությունը: Ու նաև ՀԱՆՈՒՆ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ անթույլատրելի ենք համարում, որ Գինեսի գրքում, բացի ճոպանուղուց, հայտնվի նաև կոալիցիան` որպես Սյունիքի մարզից արտագաղթին և Հայաստանի բնապահպանական աղետին ամենաշատը նպաստած իշխանություն:
Զարուհի Փոստանջյան
ՀՀ ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր
Ընդդեմ ուրանի շահագործման հասարակական նախաձեռնության անունից

No comments:
Post a Comment