News.am-ի թղթակցի հետ զրույցում ԱԺ-ում Հանրապետական կուսակցությունը ներկայացնող պատգամավոր «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանն ասել է, որ վրացական կողմն չարաշահում է Հայաստանի ցանկությունը հարեւանի հետ ունենալ բարիդրացիական հարաբերություններ:
«Նախկինում Վրաստանի հետ սահմանն անցնում էր անտառով, սակայն վրացիները ծառահատումների շնորհիվ սահմանագիծը տեղափոխել են մեր կողմը: Այդ պատճառով այժմ հայ գյուղացիների վարելահողերը, բնակավայրերի մի մասը հայտնվել է իբր վրացական տարածքում », - նշել է Թորոսյանը:
Պատգամավորի կարծիքով, այդ հարցը պետք է բարձրացվի միջազգային ատյաններում եւ մատնանշվի, որ Վրաստանն ամենեւին էլ տարածաշրջանի ամենաժողովրդավարական երկիրը չէ. «Ամեն օր Վրաստանում ոտնահարվում են ազգային փոքրամասնությունների իրավունքները: Ամեն օր նրանց ասվում է, եւ ամեն օր նրանք չեն ուզում դա լսել», - վրդովված նշել է Շիրակ Թորոսյանը:
Միեւնույն ժամանակ Թորոսյանն անընդունելի է համարում վրաց սահմանապահների հայ գյուղացիներին ներկայացվող պահանջները` վրացական անցակետերը անձնագրով եւ ուղեբեռի ձեւակերպումով անցնելու վերաբերյալ: Թորոսյանի կարծիքով, սահմանապահն իրավունք չունի հարեւան երկրի բնակչության հետ հարաբերությունների մեջ մտնել: Այդ խնդիրները պետք է լուծվեն միջկառավարական մակարդակում:
Այժմ ստեղծվել է հատուկ դեմարկացիոն խումբ` երկու կողմերի մասնագետների մասնակցությամբ: Խմբի հիմնական խնդիրը վերոնշյալ հարցերին պատասխան տալն է, սակայն առայժմ ոչ մի լուծում կամ հանձնարարական չի ստացվել:

No comments:
Post a Comment