News.am. 9-11-2010- Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը անգլիական հայտնի Օքսֆորդի համալսարանում ելույթ է ունեցել եւ պատասխանել ուսանողների եւ դասախոսների հարցերին։Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ հարցերից մեկը վերաբերել է հայ-թուրքական սահմանի բացման ժամանակացույցին, որին Գյուլը հետեւյալ կերպ է պատասխանել. «Տարածաշրջանի խնդիրները չպետք է խրոնիկ վիճակում թողնել, քանի որ դրանք կարող են միանգամից պայթել, ինչպես դա եղավ Վրաստանի հետ կապված իրադարձություններում։ Կովկասում ներկա պահին տիրող իրավիճակը չի բխում որեւէ մեկի շահերից։ Խնդիրների լուծման համար անհրաժեշտ է հող նախապատրաստել»:
Թուրքիայի նախագահը նշել է, թե Հայաստանը հայտարարել է իր անկախության մասին եւ Թուրքիան հենց առաջին օրը ճանաչել է այն։ «Չնայած Թուրքիայի այդ քայլին, երկու երկրների միջեւ որոշ խնդիրներ են առաջացել եւ Թուրքիան դրանց լուծման ուղղությամբ ջանքեր է գործադրում։ Խնդիրների կարգավորման համար երբեմն անձայն դիվանագիտություն են իրականացնում։ Կովկասի կայունության համար անհրաժեշտ է աշխատել, որն էլ մենք անում ենք»,-նշել է Թուրքիայի նախագահը՝ փաստացի չպատասխանելով տրված կոնկրետ հարցին:
Նշենք, որ Թուրքիայի նախագահը Լոնդոն է մեկնել ստանալու Chathom Haouse կողմից մրցանակ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացրած ջանքերի համար:

No comments:
Post a Comment