
«Այս պահին միջազգային հանրությունը փոխզիջումը տեսնում է «հողեր-ժամանակավոր կարգավիճակ» ձեւաչափով»,- ասաց Ա. Կարապետյանն ոը նկատեց, որ սովորաբար, երբ միջազգային հանրությունը տեսնում է, որ ստատուս-քվոն իրեն ձեռք չի տալիս, բանակցային գործընթացն ավարտում է «Դեյթոնով»: Ըստ ՆԺԿ ղեկավարի, Հայաստանը գնալով սպառում է իր ռեսուրսը:
Ինչ վերաբերում է դեկտեմբերի 1-2-ին Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակներում ԼՂ հարցով «ճանապարհային քարտեզի» ստորագրման հավանականությանը, Ա. Կարապետյանն ասաց. «Ճանապարհային քարտեզ» կպարտադրվի Աստանայում: Հնարավոր է ստորագրվի որեւէ մի փաստաթուղթ, որը ցույց կտա, թե կամք կա, բայց խիստ ժամանակացույցով քարտեզ Սերժ Սարգսյանը չի ստորագրի»:
No comments:
Post a Comment