News.am. 4-11-2010- Հայաստանի տնտեսությունը գլորվում է ցած, իսկ իշխանություններն ընդհանրապես ոչ մի բան չեն ուզում անել տնտեսական իմաստով: Այսօր` նոյեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:
«Եթե Հայաստանը անցած տարվա տնտեսական աճի արդյունքներով ԱՊՀ-ում գրավեց վերջին տեղը, ապա այս տարի առաջընթաց է գրանցել եւ առաջ է անցել Ղրղըզստանից»,- հեգնեց նա:
Բ. Ասատրյանը նշեց, որ Հայաստանում գնաճը կազմում է 9,1 տոկոս եւ այս ցուցանիշով մեր երկիրն այս տարի զիջում է միայն Ուկրաինային:
Ինչ վերաբերում է արտահանմանը, ըստ տնտեսագետի, Հայաստանը ԱՊՀ-ում վերջինն է եւ 20 տոկոսով զիջում է անգամ Տաջիկստանին: «Մեզանում այսօր էլ սխալ վճիռներ են կայացվում, որի համար երիտասարդներն են հետո վճարելու»,- ընդգծեց նա:

No comments:
Post a Comment