Tert.am. 4-11-2010- Կառավարության շենքի մոտ այսօր դարձյալ հավաքվել են հայոց բանակում տարբեր տարիներին մահացած զինծառայողների ծնողները և իրենց բողոքի ձայնն են բարձրացրել մինչև օրս իրենց որդիների մահվան հանգամանքների բացահայտված չլինելու դեմ։ Նրաց հետ բողոքում է նաև նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին, ով «Դադարեցրե՛ք բռնություններն ու խոշտանգումները բանակում, ոստիկանությունում, կալանավայրերում, մանավորապես՝ քաղբանկարյալների նկատմամբ» պաստառը ձեռքին պառկել է այն ճանապարհին, որտեղով նախարարներն ու գործադիր մարմնի այլ անդամներ մուտք են գործում կառավարության շենք։
Վարդգես Գասպարիի կողքով չկարողացավ անտարբեր անցնել քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։ Նա մոտեցավ ոստիկաններին և հարցրեց, թե ով է այդ մարդը։ Ոստիկանները նրան բացատրեցին, որ մի քիչ հետո կհեռանա։ Զոհված զինծառայողների ծնողները մոտեցան և քաղաքապետին գրություններ հանձնեցին՝ խնդրելով աջակցել իրենց որդիների մահվան հանգամանքների բացահայտման գործում։

No comments:
Post a Comment