HayNews.am .7-2-2011- Ստամբուլում կազմակերպված խոշոր զբոսաշրջային ցուցահանդեսի գովազդային պաստառների վրա պատկերված է նաև Արցախի խորհրդանիշներից մեկը` «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը:
«Արևելյան Միջերկրականի միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին» (EMITT) ներկայացել են 6 տասնյակ երկրների 4000 պատվիրակներ: Ցուցահանդեսին ներկայացված է նաև Հայաստանը: Ցուցահանդեսը, որը թուրքական մամուլի փոխանցմամբ, խոշորագույնն է իր տեսակի մեջ, այս տարի կկազմակերպվի 6-րդ անգամ:
«Արևելյան Միջերկրականի միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը» բացվելու է փետրվարի 10-ին և 3 օր շարունակ այցելուներ է ընդունելու:
Թուրքական լրատվամիջոցներում տարածված ազդագրերում աշխարհի տարբեր երկրների խորհրդանիշների հետ մեկտեղ պատկերված է նաև Ացախի Հանրապետության ամենահայտնի խորհրդանիշը` «Մենք ենք, մեր սարերը» արձանը:

No comments:
Post a Comment