Monday, February 7, 2011

Թուրքական կեղծիքը հաստատող ամերիկացի պրոֆեսորը խիստ պատասխանի է արժանացել հայերի կողմից

HayNews.am. 7-2-2011- Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում կայացած «Նախադեպը, կեղծիքը և Հայկական հարցը» գիտաժողովի ժամանակ թուրքական պնդումներն ու կեղծիքը պաշտպանող ամերիկացի պրոֆեսոր Ջասթին ՄաքՔարթին արժանացել է դահլիճում գտնվող հայերի խիստ արձագանքին:
Վերջինս իր ելույթի ժամանակ ամեն կերպ փորձել է խեղաթյուրել պատմությունը և թուրքահաճո մեկնաբանություններով հանդես գալ: 350 հոգանոց խորհրդաժողովին մասնակցել են նաև մեր հայրենակիցները, որոնք փորձել են թույլ չտալ կեղծիքի տարածումը և բացասական արձագանքներով են պատասխանել ՄաքՔարթիի կեղծիքներին:
Վերջինս, մասնավորապես, նշել է արևմտյան լրատվամիջոցները խիստ կողմնապահություն են ցուցաբերում և փորձում հնարավորինս բացասական ներկայացնել Օսմանյան կայսրությունն ու Թուրքիան՝ դրա համար օգտագործելով նաև Հայկական հարցը:
Նշենք, որ գիտաժողովին մասնակցել են Լոնդոնում Թուրքիայի և Ադրբեջանի դեսպանները:

No comments: