Friday, February 25, 2011

Ասանժը կմնա ազատաության մեջ՝ գրավի դիմաց

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը նախկին պայմաններով գրավի դիմաց ազատ է արձակվել, հայտարարել է Լոնդոնի մագիստրական դատարանի դատավոր Բելմարշ Հովարդը։
Ֆինանսկան երաշխիք ստանալուց հետո դատարանը համաձայնվել է ազատել Ասանժին նախկին 240 հզ. ֆունթ ստերլինգ գրավի դիմաց, որից 200հզ.-ը հիմնական գումարն է, իսկ 40 հզ.-ը՝ լրացուցիչ երաշխիքը, հաղորդում է «Ռիա նովոստին»։
Ասանժը նախկինի պես պետք է ապրի Անգլիայի արևելքում՝ առանձնատանը և պարբերաբար ներկայանա ոստիկանություն։
Այսօր դատարանը բավարարել էր Շվեդիայի հայցը՝ WikiLeaks կայքի հիմնադիր 39-ամյա Ջուլիան Ասանժին հանձնելու հարցով։ Դատավճռից անմիջապես հետո նրա դատապաշտպանները հայտարարել էին, որ կբողոքարկեն որոշումը ավելի բարձր ատյանի դատարաններում։

No comments: