Tert.am. 7-2-2011- 2011թ. հոկտեմբերին Հայաստանում անցկացելիք ՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերի հետ համատեղ «Փոխգործակցություն-2011» օպերատիվ-տակտիկական զորավարժության անցկացման վերաբերյալ նախնական քննարկումներին մասնակցելու նպատակով ս.թ. փետրվարի 7-ին Մոսկվա է մեկնել ՀՀ զինված ուժերի պատվիրակությունը` ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանի գլխավորությամբ:Փետրվարի 8-9-ը անցկացվող խորհրդակցությանը, որին ՀՀ ԶՈՒ պատվիրակությունից բացի մասնակցելու են ՌԴ ՊՆ, ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի և ՀԱՊԿ-ի անդամ պետությունների զինված ուժերի ներկայացուցիչները, կքննարկվեն զորավարժության նախապատրաստմանն ու անցկացմանն առնչվող կազմակերպչական հարցեր:
No comments:
Post a Comment