News.am. 22-7-2011- Իրանում «Բուշեր» ատոմակայանը նախատեսվում է գործարկել ամենամոտ ժամանակներում, ամեն բան կախված է իրանական կողմի ցանկությունից, ԱԷԿ-ի կառուցման բոլոր ժամկետները պահպանված են: Այս մասին բրիֆինգում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Որքան մեզ հայտնի է, նման գործարկում մոտ ժամանակերս նախատեսված է: Ամեն ինչ գնում է ըստ նախատեսվածի, ոչ մի խափանում տեղի չի ունեցել եւ տեղի չի ունենա»,- ասել է նա:
Լուկաշեւիչը նաեւ հիշեցրել է, որ Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Ալեքսեյ Բորոդավկինի խոսքով, ներկայումս պարզում են իրանական կողմի ցանկությունը, թե երբ է նրանց հարմար գործարկել ԱԷԿ-ը:
Նշենք, որ Ռուսաստանն ու Իրանը 1992-ին միջկառավարական համաձայնագիր էին կնքել ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման եւ Իրանի տարածքում ատոմակայանի զինման մասին: 1995-ի հունվարին ստորագրվել է պայմանագիր, ըստ որի Ռուսաստանը պարտավորվել է կառուցել «Բուշեր» ատոմակայանի առաջին բլոկը:

No comments:
Post a Comment