Thursday, October 13, 2011

Եթե Քոչարյանը չի ուզում լինել թոշակառու, թող դառնա Արցախի նախագահ. ՆԺԿ

HayNews.am. 13-10-2011- «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական դաշտ հնարավոր վերադարձին:
Կարապետյանը կարծիք է հայտնել, թե Քոչարյանը երիտասարդ թոշակառու չէր լինի, թե եթե լիներ Արցախի նախագահ: ՆԺԿ ղեկավարի խոսքերով`երիտասարդ թոշակառու չլինելու համար նա կարող է դառնալ Արցախի նախագահ, քանի որ դրա համար հրաշալի կապեր ու հնարավորություններ ունի. «Ինքը ժամանակին Ռուսաստանին գործարաններ հանձնեցին, թող դրանք վերցնի ու աշխատեցնի, ինչքան գիտեմ` դրա համար և փող ունի և Պուտինի մոտ է գնում-գալիս»:

No comments: